Արթուր Բաղդասարյանի 200 մլն հարկային պարտավորությունները «ջրվել» են
ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությունից առանձնացնելուց առաջ մեր տեղեկություններով հարկային մարմինները ընդդիմադիր շարքերն անցած Արթուր Բաղդասարյանի օբյեկտներում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել են, որ մոտ 200 մլն դրամի չափով հարկային պարտավորությունների խնդիր ունի, որից հետո, ըստ հավաստի տեղեկությունների, Բաղդասարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու «ջրվել» է այդ գումարը։ Այսքանից հետո զավեշտալի է դառնում Բաղդասարյանի ընդդիմության կարգավիճակի մասին խոսակցությունները։
