ՀՀԿ-ն ընդդեմ Վիգեն Սարգսյանի

ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ:Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: ՀԱՊԿ շտաբի պետի պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Շտաբի պետի պաշտոնը ռոտացիոն է:  ՀԱՊԿ միավորված շտաբի պետի պաշտոնում թեկնածուին առաջարկում է անդամ պետություններից մեկի ղեկավարը: Թեկնածուին այդ պաշտոնում նշանակում է անդամ պետությունների ղեկավարներից բաղկացած կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդը: Այսինքն ՀԱՊԿ-ն դառնում է Հայաստանում վարկաբեկված զինվորական կադրերի հավաքատեղի:ԱԺ նախկին խոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ անուրանալի ու անգնահատելի է Հայկազ Բաղմանյանի դերը մեր բանակի կյանքում.<<Բաղմանյան Հայկազը լուրջ ծառայություններ ունի մեր պետության համար, ինքն առաջին սպաներից մեկն է եղել>> ,-մեզ հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Նա չի կարծում, թե Բաղմանյանին ամիսներ առաջ պաշտոնից հեռացրել են աշխատանքում ունեցած թերացման համար, ինքն անձամբ չի լսել նախարար Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունը սակայն վստահ է՝ Բաղմանյանը լուրջ զինվորական է, իսկ թերություններ ունենք բոլորս, թերություն չունեցողները Գգալուստ Սահակյանի խոսքով՝ հրեշտակներն են.<<Կառուցվածքային փոփոխություններ էին, ինչի պատճառով էլ Բաղմանյանը իր դիմումի հիման վրա ազատվեց: Բաղմանյանն այն մարդը չէ, որ կարող է մեծ վնաս հասցնել բանակին, քանի որ երբ մեզնից յուրաքանչյուր չգիտեինք ինչ է լինելու պետության հետ, Բաղմանյանը զենքը ձեռքին պատերազմի դաշտում էր>>: ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նույնպես անդրադարձավ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նոր պաշտոնի նշանակելուն: Սարոյանն էլ է կարծում,  որ անթերի մարդ չկա այս աշխարհում, աշխատող մարդը միշտ էլ թերություններ է ունենում: Նա կասկած չուներ, որ Բաղմանյանին պետք է նորից պաշտոն տային.«Տաշած քարը գետնին չի մնում», ասաց Սեյրան Սարոյանը: Հարցին, թե այսինքն՝ ներե՞լ են նրան, Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ ա էրե Հայկազը, որ ներել են: Հայկազի անցած ուղին գիտե՞ս»: Նշենք, որ  Բաղմանյանի անունը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ. «Հայկազի ձեռն ի՞նչ կա, որ կոռուպցիա: Զինվորի մարտական պատրաստվածության մեջ կոռուպցիան որտեղից: Ձեր տնից գողցե՞ էդ մարդը, ինչ պաշտոն ուներ, որ գողնար, էդ մարդը մարտական պատրաստվածության պետն էր, ի՞նչ պտի գողնար, զինվոր պտի գողնա՞ր: Ի՞նչ գողնար էդ խեղճ տղեն»: Սարոյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր նախկին պաշտոնից, որովհետև չարաշահումներ էր կատարել.«Էդ մեղադրողը ղալաթ ա անում, գլուխն էլ պատին ա տալիս։ Թող գնան, իրա դեմ ասեն։ Բոլորդ էլ շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին ա խոսքը, ուղղակի սթից խոսում եք, գողացավ, չէ մի` բռնեց սպանեց, վամպիր ա»: Ստացվում է, որ ՀՀԿ-ականները համաձայն չեն Վիգեն Սարգսյանի հետ, ով ամիսներ առաջ Բաղմանյանին ազատեց պաշտոնից եւ անուղղակի մեղադրում են նրան Բաղմանյանի պես կադր կորցնելու համար: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am