Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից անցել է 5 ամիս. շարժ չկա, աշխատանքները դադարեցված են

Բաքու-Թբիլիսի-Կարսի բացումից անցել է 5 ամիս. երկաթուղու գծերում շարժ չկա, հաղորդում է Jnews.ge-ն։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանը բեռն ընդունում ու ուղարկում է ամեն երեք օրը կամ շաբաթը մեկ, հիմնականում՝ Ղազախստանից ցորեն: Մարտի 22-ի առավոտյան, ժամը 11: 00-ին այցելեցինք Ախալքալաքի կայարան: Կայարանում լռություն էր: Ախալքալաքի կայարանի շենքը փակ էր: Պլատֆորմում, երկաթուղային գծերում ու ընդհանրապես կայարանում շարժ չկար: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը 10 տարվա շինարարությունից հետո բացվեց 2017 թ.-ի հոկտեմբերի 30-ին: Բացվելուց հետո արդեն անցել է հինգ ամիս: Ախալքալաքի կայարանն այս երկաթուղային գծի վրա ամենամեծն է: Այստեղ պետք է տեղի ունենա գնացքների անցումը հին գծից եվրոպականի: ԲԹԿ-ի շահագործման առաջին փուլում ենթադրվում է տեղափոխել մեկ միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն տոննա բեռ, իսկ երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը հասնելու է 17 միլիոն տոննայի եւ տարեկան 2 միլիոն ուղեւորի: Սակայն դեռ անցած տարի բացման ժամանակ պարզ դարձավ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղեւորափոխադրումներ դեռ չկան, քանի որ երկաթուղին դեռ պատրաստ չէ դրան: 10 րոպե երկաթուղային կայարանի տարածքում զբոսնելուց հետո, մենք տեսանք «Art Building Georgia» ընկերության ներկայացուցիչ Ժեժաիմ Սելիմին: «Աշխատանքներ դեռ չեն կատարվում, նրանք դադարեցված են: Ամսվա վերջ աշխատանքները կսկսվեն, անհրաժեշտ է ավարտել կայանի ներսի բարեկարգման աշխատանքներն եւ երկաթգծի այլ արտաքին աշխատանքներ», – ասում է Ժեժաիմ Սելիմը: Ախալքալաքի կայարանի ղեկավար Օմար Օսիձեի խոսքով, հիմնական բեռը` Ղազախստանի ցորենն է: «Բեռները գալիս են ամեն 3 օրը մեկ, կամ շաբաթը մեկ: Մենք կոնտեյներներն այլ վագոնների վրա ենք տեղափոխում կռունկի օգնությամբ, բայց սարքավորումը, որն ավտոմատ կերպով փոխում է վագոնների գիծը սովորականից եվրոպականի նույնպես աշխատում է: Սակայն կռունկով տեղափոխումը մեզ համար ավելի հեշտ է ու ավելի քիչ ժամանակ է պահանջում», ասում է Օմար Օսիձեն: Օսիձեի խոսքով, Ախալքալաքի կայարանի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շենքը պատրաստ է 95% -ով: Նրա խոսքերով, կայանը ունի չորս աշխատող` տարբեր պաշտոններում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am