Բացառիկ դեպք՝ զրկում են ոչ միայն նախագահին, այլեւ վարչապետին

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը նախագծում որևէ փոփոխություն չի կատարել, նախագծի վերաբերյալ միակ առաջարկը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը, որը չի ընդունվել: Խմբակցությունն առաջարկել է սահմանել, որ չեն կարող պարգեւատրվել ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողով ի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: «Գործող օրենքում արդեն իսկ սահմանված է, որ հանրապետության նախագահը չի կարող պարգևատրվել, քանի որ պարգևատրողը հենց ինքն է և պարգևատրողն ու պարգևատրվողը տվյալ դեպքում համընկնում են» առաջարկի մերժումը հիմնավորեց փոխնախարարը շարունակելով․«Մենք օրենքում ավելացրել ենք նաև, որ չի կարող պարգևատրվել նաև վարչապետը, քանի որ վարչապետին պարգևատրելու համարն նախագահին միջնորդություն ներկայացնողը հենց ինքը վարչապետն է, հետևաբար, այստեղ մենք արգելք ենք սահմանել, քանի որ վարչապետը չի կարող նախագահին միջնորդել իրեն պարգևատրելու վերաբերյալ: Սակայն Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեպքում վարչապետը լիազորություն ունի միջնորդություն ներկայացնել պարգևատրման համար, ուստի մենք չենք ընդունել ՀՅԴ-ի առաջարկը, որովհետև վարչապետը կարող է նախագահին միջնորդություն ներկայացնել, օրինակ, Ազգային ժողովի նախագահին պարգևատրելու մասին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ վարչապետին պարգևատրելու լիազորություն սահմանել նախագահի համար: Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, որ օրենքով հստակ սահմանված է, որ պարգևատրումը նախագահի կողմից իրականացվում է բացառապես միջնորդավորված: «Այսինքն՝ մենք չենք կարող նախագահի համար նման լիազորություն սահմանել, քանի որ պարգևատրումը պետք է բացառապես միջնորդավորված լինի, ինչ-որ մեկը պետք է միջնորդի, որպեսզի նախագահը պարգևատրի, իսկ տվյալ դեպքում վարչապետի պարգևատրման համար միակ միջնորդողը հենց ինքը վարչապետն է, ուստի մենք այդ արգելքը դրել ենք»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց՝ եթե Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ուրեմն պետք է ինքը կարողանա հասկանալ, թե ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԱԺ նախագահը որքանով են կարողանում պատշաճ կատարել իրենց պարտականությունը, հիմա ինչո՞ւ պետք է անպայման վարչապետը ներկայացնի նրանց պարգեւատրման: «Նորից վարչապետի քաղցր աչքի տակ, քաղցր հայացքի տակ պահելու մի միջոց է: ՍԴ նախագահը անկախ է վարչապետից, ԱԺ նախագահը անկախ է վարչապետից, ինչի՞ պիտի անպայման նրանց պարգեւատրման համար վարչապետը ներկայացնի»: Փոխնախարարը կրկին վկայակոչեց մայր օրենքը, ասելով, որ նախագահը պետք է միջնորդավորված պարգեւատրի, Սահմանադրությունն է պարտադրում: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Անի Սահակյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am