Ռազմական օգնություն Հայաստանին, մարդասիրական՝ Արցախին. ԱՄՆ-ի նուրբ խաղը

Նախօրեին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով է դիմել կոնգրեսական Բրեդ Շերմանը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախեթի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»: Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով: Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը, հատկապես Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային. «Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արևմուտք»: Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլև՝ քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ-ը աշխարհում միակ երկիրն է, որը պաշտոնապես մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին: Նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի օրերից առաջ արդեն իսկ տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երեք տասնյակից ավելի անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019թ. ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: «Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին», նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Նախատեսվող գումարի ծավալով ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին: Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10-ը՝ ռազմական օգնություն և 20-ը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր: Նշենք նաև, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաև կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և ուժեղացնել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի այն դեռ չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ: Այս տարվա փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակեց 2019թ. ֆինանսական տարվա համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատումներ է նախատեսում միջազգային օգնության տրամադրման հարցում: Ինչպես նշել էր The Washington Post-ը, բյուջեով կրճատումների մեծ մասը քիչ հավանական է, որ իրականություն կդառնան, և նշվում էր, որ Թրամփի վարչակազմը կրկին փորձում է խոշոր կրճատումներ անել Պետքարտուղարությանը տրամադրվող գումարի հարցում՝ չնայած Կոնգրեսը մերժել էր նման փորձն անցած տարի: Մեկ ամիս առաջ հայտնի էր, որ բյուջեի նախագծի համաձայն՝ խոշոր կրճատումների կենթարկվեն ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Դրանք վերաբերում են ինչպես 2018, այնպես էլ 2019 թվականներին: Նախագծի համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական մարմինները և զարգացման ծրագրերը կենթարկվեն 1990-ական թվականներից ի վեր ռեսուրսների ամենամեծ կրճատումների: Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականին նախատեսվում էր տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: Վրաստանին ԱՄՆ-ն նախատեսում է որպես տնտեսական օգնություն հատկացնել 2018 թվականին 28 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 25 միլիոն դոլար: Նույն ծրագրի շրջանակում 2019 թվականին Ադրբեջանին նախատեսվում է 3 միլիոն դոլարի օգնություն, մինչդեռ 2017 և 2018 թվականներին հատկացում նախատեսված չի եղել: Բյուջեի նախագծում նշվում է, որ Հայաստանին ռազմական վերապատրաստության համար հատկացվող գումարը 2018 և 2019 թվականներին կկազմի 600 հազարական դոլար: 2017 թվականին այդ գումարը կազմել է 559 հազար դոլար: Ադրբեջանը նույնպես այդ ծրագրի շրջանակում 2018 և 2019 թվականներին կստանա 600 հազարական դոլար, իսկ Վրաստանը՝ 2,2 մլն-ական դոլար։ Հայաստանին 2018 և 2019 թվականներին ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն՝ չնայած 2017 թվականին այդ նպատակով երկրին հատկացվել է 1 միլիոն դոլար: Նշենք, որ ռազմական օգնության համար Ադրբեջանին նույնպես, որը 2017 թվականին ստացել էր 1 միլիոն դոլար, նախատեսված չէ միջոցների հատկացում: Վրաստանին նույնպես ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն։ Թամար Բագրատունի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am