ՀՅԴ-ն կդառնա՞ ընդդիմություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց, թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծում ինչ փոփոխությունների առաջարկներ են եղել: ՀՅԴ-ն առաջարկել էր, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունը ներկայացվի ընդդիմադիր պատգամավորների կողմից: Առաջարկը մերժվել է։ Շաբոյանի բացատրությամբ մարմինը վարչական է, հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական,ուստի առաջարկում են պահպանել կառավարության կողմից ներկայացված տարբերակը, ըստ որի, հանձնաժողովի բոլոր անդամների թեկնածությունները պետք է ներկայացվեն վարչապետի կողմից ԱԺ-ին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ իրենց առաջարկը չի հակասում Շաբոյանի ասածին, իրենք էլ գիտեն, որ պետք է մասնագետ լինել՝ հանձնաժողովում աշխատելու համար եւ իրենց թեկնածուն էլ կարող է բավարարել բոլոր այդ չափանիշներին: Եթե ընտրվեց հանձնաժողովի անդամ, նա քաղաքական որեւէ կախվածություն չպետք է ունենա: Շաբոյանը անդրդվելի մնաց։ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս զարմացավ Շաբոյանի պատասխանից։ Նա հիշեցրեց, որ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջարկել, նախօրեին ԱԺ-ն ՍԴ նախագահ է նշանակել, որին առաջարկել էր ԱԺ նախագահը. «Ուզում եք ասել, որ այդ բոլոր նշանակումները եղել են քաղաքականապես կաշկանդվա՞ծ, եւ այդ մարդիկ քաղաքական ուժի պատվերնե՞րն են կատարելու: Դա աշխարհով մեկ հայտնի սկզբունքն է: Այդ մարդն ընտրվելու դեպքում դառնում է անաչառ: Նաեւ ապրիլի 9-ից հետո ԱԺ-ում վճռաբեկ դատարանների դատավորներ ենք նշանակելու, հիմա ուզում եք ասել, որ նրանք ԱԺ պատվերն են կատարելո՞ւ»,-հարց ուղղեց Մարուքյանը: Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ սովորաբար մրցակցության պաշտպանության մարմինները անկախ են եւ անկախ են նաեւ կառավարությունից: Եթե որեւէ կուսակցություն առաջադրի, այդ կուսակցությունից կախվածության մեջ կգտնվի: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկու ամիս առաջ հակակոռուպցիոն փաթեթ դրեց շրջանառության մեջ, որը մերժվեց։ Մարուքյանն ասաց, որ իրենք առաջարկում էինք ապակուսակցականացնել հանձնաժողովը և պնդում, որ քանի որ «Արտակ Շաբոյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, նա չի կարող հետապնդել այդ կուսակցության անդամներին տնտեսական մրցակցության լույսի ներքո և մրցակցությունը պաշտպանել: Հիմա Արտակ Շաբոյանը այստեղ հայտարարում է, որ անընդունելի է, որ ընդդիմությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունք ունենա: Մեր խմբակցության պատգամավոր պարոն Արամ Սարգսյանն առաջարկում է կողմ քվեարկել այս նախածգին, և մենք կարող ենք կողմ քվեարկել, սակայն նոր հանձնաժողովում, պարոն Շաբոյան, Դուք չպետք է լինեք՝ այս ամբիոնից ձեր իրականացրած պնդումների հիման վրա՝ չնայած, որ այդ պնդումներն այնքան էլ իրատեսական չեն»։ Օրենքն ընդունվեց 84 կողմ ձայներով եւ 6 ձեռնպահով։ Կողմ էին բոլոր խմբակցությունները ձեռնպահ ՀՅԴ-ականները։ Կարելի է եզրակացնել, որ առաջիկայում ՀՅԴ-ն ընդդիմություն է դառնալու։ Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am