Մեր աչքի առջև արտաքին թշնամու դեմ հերոսաբար կռված մեր գեներալները դավաճանեցին.Հմայակ Հովհաննիսյան

Հիմարություն ասելը դեռ չի նշանակում, որ մարդը հիմար է: Մարդուն կարող են պարտադրել հիմարություն ասել կամ անել: Այո, մեր աչքի առջև արտաքին թշնամու դեմ հերոսաբար կռված մեր գեներալները զինադադարից հետո մաս կազմեցին իշխող կլանին, մխրճվեցին կրիմինալ բիզնեսի մեջ և ի վերջո՝ դավաճանեցին իրենց մարտական ընկերներին ու հայ ժողովրդին: 1999 թվականին Վազգեն Սարգսյանը մեզ հետ կազմավորելով <<Միասնություն>> դաշինքը փորձում էր Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ իմ կողմից մշակված գաղափարական պլատֆորմի հիման վրա չեզոքացնել զինադադարից հետո բանակում ի հայտ եկած բևեռացման ու բարձրաստիճան սպայկան կազմում սաղմնավորված ընչաքաղցության հոգեբանական հետևանքները: Նա քաջ գիտակցում էր, որքան վտանգավոր են դրանք պետության համար և որքան կարևոր է մշակել ժամանակակից գաղափարական այլընտրանք այն ժամանակ իշխող լիբերալ մոտեցումներին: Նա քաջ գիտակցում էր, որ 100-այա վաղեմության էսեռական կամ հնչակյան գաղափարաբանությունները չեն կարող այդպիսի այլընտրանք դառնալ: Նախանցած դարի ռուսական իրականությունից սերված, դրանք հնամաշ դիտվեցին հենց ռուսների կողմից. ժամանկակից Ռուսաստանում ոչ մեկի մտքով չանցավ վերականգնել էսեռական կամ Գերցենի 19-րդ դարի <<հնչակյան>> սկզբունքների վրա հիմնված սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները՝ քիչ թե շատ նմանատիպ տեսքով: Վազգենը վտանգավոր էր համարում ներկայիս ցավոտ հարցերի պատասխաններն անցյալում որոնելու ավանդական կուսակցություններին հատուկ ձգտումը: Դրա համար էլ հենց սկզբից՝ 1998 թվականի մայիսից, երբ ստեղծվեց ՀԺԿ-ն, շատ բարձր էր գնահատում Կարեն Դեմիրճյանի քաղաքական կապիտալի հիման վրա ժամանակակից ձախակողմյան կուսակցության ստեղծման իմ ջանքերը: Պետք է նշեմ, որ առաջին հերթին կարևորում էր այդ ջանքերի գաղափարական բաղադրիչը, քանզի քաջատեղյակ էր երկրապահական զանգվածում տարերայնորեն խորացող ձախակողմյան տրամադրությունների մասին և այդ առումով մտահոգ էր երկրապահում սոցիալական բևեռացման պատճառով հնարավոր տրոհումների վտանգով: <<Միասնություն>> դաշինքի ստեղծումից հետո ակնհայտ էր, որ երկրապահը համակրում է Կարեն Դեմիրճյանի քաղաքական թիմին, այլ ոչ թե հանրապետականներին: Այդ հանգամանքը հաշվի առնելով էր Վազգենը համոզում Կ.Դեմիրճյանին ինձ տեղափոխել կառավարություն վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի կարգավիճակով և կառավարության գաղափարական ոլորտը համակարգելու հատուկ լիազորությամբ, իսկ Կարեն Դեմիրճյանը գտնում էր, որ ես այդ նույն գործով պետք է զբաղվեմ ԱԺ-ում: Հոկտեմբերի 27-ին վերջ տրվեց այդ ծրագրերի իրականացման հնարավորությանը: Բանակում արագ զարգացան կոռուպցիան և այն բարքերը, որոնք նախանցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում մեր տարածքային կորուստների և ղարաբաղյան կոնֆլիկտում մինչ այդ հաստատված ռազմաքաղաքական ստատուս-քվոյի փշրման պատճառը դարձան: Այս իրավիճակում սթափվելու և ներքին պառակտումներին վերջ տալու փոխարեն սսական ռեժիմը գնաց հակառակ՝ պատերազմի հերոսներին իրար դեմ հանելու ու դրանով նրանց վարկաբեկելու ու ժողովրդի աչքում հեղինակազրկելու կործանարար ճանապարհով: Արցախի Հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին, ով նաև ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն փայլուն դրսևորեց, շտապեցին վարկաբեկել ու հեղինակազրկել՝ դարձնելով <<Սասնա ծռերին>> խաբելու գործիք ու թշնամացնելով իր մարտական ընկերոջ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հիմա դրանով չեն բավարարվում և որոշել են նույն ձևով մսխել հայտնի Կոմանդոսի հեղինակությունը՝ նույնպես մղելով վերջինիս Ժիրայր Սեֆիլյանին՝ իր մարտական ընկերոջը <<քլնգելու>> հորձանուտ: Եվ այսպես շարունակաբար՝ մինչև այս երկրում ոչ մի բարոյական հեղինակություն չմնա, իսկ ժողովուրդն այս հուսահատության սարսափելի հոգեվիճակից դուրս գալու ոչ մի կռվան այլևս չունենա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատերազմի հերոսներին, ազատամարտի վետերաններին ու երկրապահներին միմյանց հետ թշնամացնելու, իրար դեմ հանելու այս ազգադավ քաղաքականությունը, որը նշանավորվեց բանտերն ազատամարտիկներով ու երկրապահներով լցնելով, ոչ այլ ինչ է, քան ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելուն ուղղված դավաճանական քաղաքականության բախկացուցիչ մաս: Հմայակ Հովհաննիսյանի գրաումը

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am