Սերժ Սարգսյանը ներկայացրել է եկամուտների հայտարարագիրը
2015 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանը 28 մլն 850 հազար դրամ եկամուտ է ստացել, որից 11 մլն 835 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, մնացածը՝ աշխատավարձը:Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների վերաբերյալ 2015 թվականի հայտարարագրում Սերժ Սարգսյանը տարեսկզբին հայտարարագրել է 6 մլն 100 հազար դրամ, իսկ տարեվերջին նրա դրամական միջոցները աճել են՝ կազմելով 14 մլն 700 հազար դրամ:Սերժ Սարգսյանն իր հայտարարագրում անշարժ ու արժական գույքի մասին տեղեկություն չի ներառել: Նախորդ տարի Սերժ Սարգսյանը 107 մլն 998 հազար դրամ փոխառություն է ունեցել:Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը 2015 թվականին 12 մլն 102 հազար դրամ եկամուտ է ունեցել, բոլորն էլ գոյացել է տրված փոխառության դիմաց ստացված տոկոսներից:Ռիտա Սարգսյանը 2015-ի սկզբին հայտարարագրել է 12 մլն 340 հազար դրամ, իսկ տարվերջին՝ 15 մլն 280 հազար դրամ դրամական միջոց: Այլ տեղեկություններ նրա հայտարարագրում ներառված չեն:
