«Շատերը կարծում էին՝ կկոտրվեմ». Վարդան Պետրոսյան

Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա, շատերը կարծում էին, թե ընդհանրապես կկոտրվեմ և երբեք ոտքի չեմ կանգնի, բայց ես գիտեի, որ նորից պետք է բեմ վերադառնամ: Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի քան երեք տարի բանտում անցկացրած դերասանը խոստովանել է, որ դյուրին չէր նորից բեմ բարձրանալ՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, բայց գիտեր, որ պետք է վերադառնա, հանդիսատեսի համար և նրա շնորհիվ: «Ես շատ երջանիկ մարդ եմ, հոգեկան մեծ բավարարավածություն եմ ստանում իմ ելույթներից, հանդիսատեսի հետ փոխհարաբերությունից: Ինձ համար շատ մեծ նվեր է՝ ունենալ հանդիսատես, որը հարազատ է դառնում, բարեկամ, ընկեր, հանդիսատես, որն այս վերջին տարիներին կիսեց իմ ճակատագրի դժվար ժամանակաշրջանը, իսկ հիմա գալիս է՝ բեմ վերադարձիս առիթով ինձ ողջունելու»,- ասել է դերասանը: Փետրվարին Վարդան Պետրոսյանը նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» շոուն ներկայացրել է Լոս Անջելեսում, իսկ այս օրերին Բեյրութում էր: Դերասանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան գալ՝ նոր բեմադրությունը ներկայացնելու: «Լոս Անջելեսի ներկայացումներից ապշեցի, որովհետև դահլիճը լի էր երիտասարդներով: Նշանակում է՝ փոքր երեխաներն իմ ներկայացումներով են մեծացել, և հիմա եկել էին՝ ողջունելու վերադարձս, ողջունելու, որ ես ոչ միայն չկոտրվեցի, այլև համարձակություն ունեցա վերադառնալ ու խոսել իմ դառն օրերի մասին»,- պատմել է սիրված դերասանը: Նա խոստովանել է, որ դատաքննության և բանտում անցկացրած ժամանակաշրջանը հոգեբանորեն չափազանց բարդ փուլ էր իր համար. դժվարությամբ է դիմակայել իր նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշումներին ու դատարանի դահլիճում ստեղծված մթնոլորտին: «Գիտեի, որ անընդհատ պետք է լռեմ, որովհետև թակարդներ էին լարվում իմ դեմ: Շատ դժվար էր ինձ համար: Երբեմն աթոռն այնքան ամուր էի սեղմում, որ կարծես պետք է կոտրեի, բայց կարողանա տանել այդ ամենը»,- վերհիշել է դերասանը: Բեմադրությունից զատ՝ Վարդան Պետրոսյանը նաև հուշեր է գրում. շուտով գիրքը նույնպես կհանձնի երկրպագուների դատին: «Այն ամենը, ինչ բեմ եմ բարձրացրել, ինչ տեղ է գտել գրքում, մեկ տասներորդն է այն ամենի, ինչ ապրեցի բանտում, որովհետև կան շատ-շատ բաներ, որոնց մասին չեմ ուզում խոսել, որոնց մասին կարիք չկա խոսելու»,- հավելել է դերասանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am