Ո՞վ է ում «պադստավկա անում» և ինչու «սայլը տեղից չի շարժվում»

Իրանի իշխանությունները հարվածի տակ են դնում՝ «պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետությունը, երբ ամեն անգամ հայտարարում են, թե պատրաստ են ռուսաստանյան գազից էժան գազ վաճառել Երևանին, սակայն հետո հրաժարվում են այդ խոսքից, երեկ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը: «Ոչ միայն գործող դեսպանը, նաև ԻԻՀ նախորդ դեսպանը տեսեք ինչ է անում՝ դաշտ է նետում մեսիջ, որ մենք կարող ենք շահավետ պայմաններով գազ մատակարարել: Բայց էդ մարդկանց ասում ես՝ ռուսական գազից 1 ցենտով պակաս կմատակարարե՞ք, Հայաստանի սահման կհասցնե՞ք այդ գազը, ստանում ես բացասական պատասխան: Սա Իրանի տարածաշրջանային քաղաքականության մի բաղկացուցիչ մասն է: Կոպիտ, ասած, այսպես՝ ժողովրդական խոսքով ասած՝ պադստավկա են անում Հայաստանի իշխանություններին և Հայաստան պետությանը՝ իրենց տարածարջանային քաղաքական բաղադրիչներից ելնելով», ասել է ՀՀԿ պատգամավորը: Պաշտոնական Երևանն ու Թեհրանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում նշում են, թե բանակցում են իրանական գազի գնման շուրջ, սակայն արդեն երկար տարիներ այդ գործընթացը մեռյալ կետից առաջ չի շարժվում: 2013թ․ դեկտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած պետական այցի արդյունքում Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան մոնոպոլիստին՝ «Գազպրոմին» վաճառեցին «Հայռուսգազարդում» (ներկայումս այդ ընկերությունը կոչվում է «Գազպրոմ Արմենիա») Հայաստանին պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, և «Գազպրոմը» դարձավ հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը: Հայաստանում այդ ժամանակ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին այդ գործարքից չորս օր անց՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գազի գինը․ «Գուցե մի երկիր ինչ-որ մի այլ երկրի 1000 խմ գազը վաճառի 400 դոլարով, բայց մեկ այլ երկրի ցանկանա նույնքան գազը վաճառել 100 դոլարով»,- ասել էր Ռեյիսին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ Ազգային ժողովում նորից ասել է՝ Ռուսաստանն այսօր էլ ամենից էժան գազն է առաջարկում Հայաստանին: «Օդանավակայանից եմ եկել, վերադարձել եմ Թուրքմենստանից: Այդ քննարկումները մշտապես գնացել են, շարունակվում են և միշտ շարունակվելու են: Որևէ տեղաշարժ այս պահին չեմ կարող արձանագրել, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն այսօր մեր ստացած գազի գների համեմատ»,- ասաց Աշոտ Մանուկյանը: Այսպիսով, կառավարությունը հայտարարում է, որ իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը: Ստացվում է, որ Թեհրանն այլ բան է ասում, Երևանը՝ այլ: Առհասարակ, հայ-իրանական հարաբերություններում անորոշությունները, հարցականները կայուն տեղ են զբաղեցնում: Մենք լսում ենք կարևոր ուղերձներ իրանական կողմից: Վերջերս Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանն անդրադառնալով ասաց. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաև վաճառել Հայաստանին»: Իսկ օրինակ գալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, նշեց. «Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»: Մեկ այլ հարցին ի պատասխան, թե մարտին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռևս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես էր արձագանքել. «Դուք ապրում և սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարևան երկրում ինչ են անում և ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»: Ժամանակ առ ժամանակ Երևանն էլ կարևորում է Իրանի դերը, բայց օրինակ հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն անդրադառնալով նշեց, թե՝ դրա «կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի»: Արդյունքում, մենք տեսնում ենք հարևան Իրանի ակտիվ գործունեությունը մյուս հարևանների հետ: Փետրվարին առաջին փորձնական գնացքը Ռուսաստանից հասավ Իրան` Աստարա-Աստարա ենթակառույցի միջոցով, որը միավորում է Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները: Դրանով, փաստացի ինտեգրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերը: Միաժամանակ, պաշտոնական Թեհրանը բազմիցս բարձրաձայնել է Պարսից ծոցն ու Սև ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարի մասին, որի գործարկումը կարող էր կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ: Ի՞նչն է խանգարում, կամ՝ ո՞վ է խանգարում Հայաստան-Իրան լիարժեք համագործակցությանը... Պաշտոնական Երևանից բացառապես լսում ենք «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման մասին, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու դերի ու նշանակության մասին, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցմանը իրանական կողմի հնարավոր մասնակցության մասին ու այսպես շարունակ: Բայց, մի տեսակ, «սայլը» տեղից ոչ մի կերպ չի շարժվում... Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am