Էրդողանը գրավում է Սիրիան. առջևում հայաբնակ Ղամիշլի՞ն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, թե կանգ չեն առնի, քանի դեռ չեն վերացրել «սահմանի մյուս կողմից եկող սպառնալիքները». «Մենք արդեն այդ ճանապարհին ենք, և ոչ ոք մեզ չի կանգնեցնի»: «Թուրքիան և Միացյալ Նահանգները Մանբիջի շուրջ համաձայնության չեն հասել, բայց փոխըմբռնման են հասել», երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով՝ աշխատանքային խումբը ճանապարհային քարտեզ է մշակել․ եթե ամերիկյան կողմն այն ընդունի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել համաձայնության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարի ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ առաջին հերթին քրդական ուժերը պետք է դուրս բերվեն Մանբիջից, թուրքերն ու ամերիկացիներն էլ պետք է հետևեն այդ գործողությանը: Անկարան չի պահանջում, որ Մանբիջում գտնվող ամերիկյան զորախմբերը ևս դուրս գան այնտեղից: Չավուշօղլուն ասել է նաև, թե Մանբիջով չեն սահմանափակվելու՝ հերթը հասնելու է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս բնակավայրերին: Նրա խոսքով՝ Մանբիջը կարող է այդ շրջանում անվտանգությունը միասնաբար ապահովելու «մոդել» հանդիսանալ: Անցած կիրակի Սիրիայի քրդաբանակ Աֆրինը գրավելուց հետո Թուրքիան այժմ էլ բարձրաձայնում է Աֆրինից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջի հարցը: Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին» Անկարան ահաբեկչական կազմավորում է համարում, պնդելով, որ նրանք աղերսվում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Սակայն երեկ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել», ասել է Նոյերթը: Քրդերի հարցում Անկարան կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, հետևողականորեն պաշտպանելով իր շահերը: Անկարան մշտապես պնդել է, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումը Եփրատի արևելյան ափին: Մանբիջը Եփրատից արևելք ընկած հատվածի ամենախոշոր բնակավայրն է: Այս տարվա հունվարի վերջին թուրքական զինստորաբաժանումները մտան Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ: «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական այդ գործողության նպատակը Եփրատից արևելք ընկած շրջանները քրդերի վերահսկողությունից ազատելն է: Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկից մոտ երկու ամիս անց Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմադիր ջոկատները թուրքական զինված ուժերի աջակցությամբ գրավեցին Աֆրին քաղաքը: Էրդողանը հայտարարեց, որ թուրքական բանակը և Սիրիական ազատ բանակը «մաքրել են Աֆրինը ահաբեկիչներից»: Թուրքիան Սիրիայում չի սահմանափակվելու միայն Աֆրինի գրավումով: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Ղամիշլի, որը հայաբնակ է և արդեն որոշ արևելագետներ հայտնել են իրենց մտահոգություններն այս առթիվ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարտի վերջերին Վաշինգտոնում հանդիպեն երկու կողմերի աշխատանքային խմբերը: Սակայն Թիլերսոնի պաշտոնանկությունից հետո այդ բանակցությունները, հնարավոր է՝ հետաձգվեն, օրերս ասել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Անկարան հուսով է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածության հաստատումից հետո թուրք-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն: Ի դեպ, Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին կրկին մեղադրել է նախկինում տված խոստումները չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ դեռ 2016-ին ԱՄՆ-ն խոստացել էր, որ քրդական ջոկատները դուրս կգան Մանբիջից, ինչը տեղի չի ունեցել: «Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը», - ասել է Չավուշօղլուն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am