Դաժան սպանություն՝ մեքենան «արագ քշելու համար»

Օրեր առաջ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում սպանություն կատարած 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանին այսօր  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 22-ամյա Նարեկ Պողոսյանը մարտի 21-ին «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, սակայն ժամեր անց այդպես էլ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Ըստ տեղեկությունների՝ սպնության պատճառը մեքենան արագ վարելն է եղել: 19-ամյա երիտասարդին, այսպես ասած, դուր չի եկել այն, որ կողքի գյուղի՝ Այգեվանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պողոսյանը գյուղում արագ է ավտոմեքենան վարում և հարցը փորձել է լուծել այլ կերպով: Վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ըստ նախնական տվյալների՝ Ն.Պողոսյանը կրծքավանդակի և որովայնի շրջանում դանակի յոթ հարված է ստացել: Նշենքմ որ դեպքից անմիջապես հետո Վաղինակ Մարտիրոսյանը դիմել է փախուստի, սակայն մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, վերջինս ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նշենք նաև՝ մեկ օր փնտրելուց հետո ոստիկաններն ի վերջո կարողացել են հայտնաբերել հանցգործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա է եղել արնանման հետքեր: Վաղինակ Մարտիրոսյանը խոստովանել է, որ նշված դանակով է կատարել սպանությունը: Վաղինակ Մարտիրոսյանը կալանավորվել և տեղափոխվելէ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am