«Անփոխարինելիների» կաստան. ումի՞ց է օրինակ վերցնում Սերժ Սարգսյանը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ կերպով առոչինիչ հայտարարեց 2014 թ-ին իր իսկ արած պաշտոնական հայտարարությունը՝ «վարչապետ ու նախագահ չեմ լինելու»՝ չբացառելով, որ ապրիլին նոր Սահմանադրությամբ հաստատվող խորհրդարանական համակարգում կարող է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, Հայաստանում եւ տարածաշրջանի այլ պետություններում՝ Ռուսաստանից մինչեւ Թուրքիա, իսկ եթե ավելի լայն դիտարկենք, ապա Չինաստաից մինչեւ Գերմանիա նկատվում է իշխանությունում լիդերների ռոտացիայի մեխազնիմի խափանման միտում: Գոնե ժամանակավորապես ձեւավորվում է «անփոխարինելիների» կաստա: «Ժամանակները, երբ մոդա էր դեմոկրատիան ու բոլորը փորձում էին դրան հետեւել իբրեւ փարոսի, անցել են: Նախ, այն անգամ արեւմտյան երկրներում միգրացիոն ու պարտքային ճգնաժամի պայմաններում ցույց տվեց իր թուլությունը: Եվրասպեկտիցիզմի ալիքը հանրային-քաղաքական ընկալումներում փոխեց արեւմտյան լիբերալ-դեմոկրատական մոդելի արդյունավետության նկատմամբ հավատը նաեւ զարգացող պետություններում: Այս եւ այլ պատճառներով, որոնց թվում հատկապես ընդդիմության թուլացումը կամ փլուզումն է, մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ ավտորիտարիզմի տարածումը: Իշխանություններն այլեւս շատ հանգիստ խոսում են իրենց անփոխարինելիության մասին, այդ նպատակով փոխում են անգամ սահմանադրություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուսաստանի Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը: Տվյալ կոնյուկտուրային հարմարվել են նաեւ Հայաստանում: Թեպետ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը բացատրվում էր պետական ինստիտուտների կայացման ու նրանց աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ, բայց վերջին շրջանում հաստատված օրինագծերով, կարծես խորհրդարանականի փոխարեն կյանքի է կոչվում «սուպերվարչապետական» համակարգը: Իշխանավորների անփոխարինելի դառնալու միտումը զուտ հայկական երեւույթ չէ, Լուկյանովի հետ համաձայնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեպետ յուրաքանչյուր երկրում այն տարբեր պատճառներով է տեղի ունենում, սակայն այդ միտումն, ըստ նրա, իսկապես առկա է: «Այն պայմանավորված է կառավարման խորքային խնդիրներով: Կառավարման կլասիկ ձեւերը ճգնաժամի են բախվում անգամ Եվրոպայում, ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում մենք տեսանք, որ իշխանության են գալիս ընտանիքներով. Բուշ ավագ, Բուշ կրտսեր, Քլինթոն ամուսիններ: Այս ամենը հանգեցրեց հանրային բացասական արձագանքի եւ արդյունքը եղավ Թրամփը: Ֆրանսիայում Լեպենի ֆենոմենն ենք նկատում (պոպուլիզմի եւ ազգայնականության սիմբիոզ.խմբ.), Գերմանիայում գրեթե անհնարին կոալիցիաներ են կազմում, որպեսզի Անգելա Մերկելը մնա իշխանության»,- նշում է մեր զրուցակիցը: Միեւնույն ժամանակ հետխորհրդային այն պետություններում, որտեղ որոշակի հանրային քաղաքականություն կա, նկատվում է խորհրդարանական համակարգի անցման միտում՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան: Սակայն ամեն ինչ իր գինն ունի, քանի որ այդ անցումը հնարավորություն է տալիս լիդերին ավելի երկար մնալ իշխանության: «Սա թերեւս կոմպենսացվում է նրանով, որ խորհրդարանն է դառնում իշխանության կենտրոն, ոչ թե անձը, սակայն թույլ կուսակցական համակարգի պայմաններում, ստացվում է այն, ինչ նկատվում է ՀՀ-ում կամ որոշակի տարբերությամբ Վրաստանում` իշխանության դիրքերի ամրապնդում, ընդդիմության թուլացման պայմաններում: Վաստանում ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է: Այդ երկիրը կառավարում է մասնավոր անձ՝ բազմած Թբիլիսիին հարակից բլուրին: Խոսքը Բիձինա Իվանիշվիլիի մասին է, իսկ ընդդիմությունը գնալով թուլանում է»,- պարզաբանում է Կովկասի ինստիտուտի նախագահը: Ընդհանարապես նա կարծում է, որ ցանկացած երկրում իշխանությունն իր ազդեցությունը տարածում է այնքան, որքան ազատ տեղ է գտնում, կամ դիմադրության չի հանդիպում: «Իսկ ՀՀ-ում այդ դիմադրությունը չկա, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»,- վստահ է Իսկանդարյանը: Նոր օրենսդրական նախաձեռնություններով ապագա կառավարության աշխատանքը խորհրդարանական կառավարման համակարգում դառնում է ավելի փակ, իսկ վարչապետն օժտվում է ընդարձակ իշխանությամբ եւ լիազորություններով: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ընդունված օրենքով կառավարության նիստերը ոչ միայն դռնփակ են լինելու, այլեւ գործադիրի անդամներն իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել նիստի ժամանակ քննարկված որևէ հարցի վերաբերյալ: Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ ապագա վարչապետն օժտվում է առավելագույն իշխանությամբ եւ լայն լիազորություններով: Երկրի կարևորագույն գերատեսչությունները՝ ի դեմս ուժային չորս կառույցների՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Պետական պահպանութան ծառայություն, Պետական վերահսկողական ծառայություն, այսուհետ լինելու են բացառապես մեկ մարդու՝ վարչապետի ենթակայության ներքո: Այդ կառույցները մինչ օրս կառավարությանն առընթեր մարմիններ էին եւ ենթարկվում էին ուղիղ նախագահին։ Դրանք ունենալու են «վարչապետին ենթակա մարմնի» կարգավիճակ: «Այս փոփոխությունները վկայում են, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը որոշել է չհեռանալ իշխանությունից՝ ապրիլից հետո դիրքավորվելով վարչապետի պաշտոնում», - մեզ հետ զրույցում նշում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա գրեթե վստահ է, որ ընթացող կառուցվածքային տեղաշարժերի մասին որոշումները կայացվել են հընթացս, անգամ վերջին ամիսներին: «Հակառակ դեպքում դրանք կներդրվեին Սահմանադրության մեջ», - նշում է նա եւ ենթադրում, որ Կարեն Կարապետյանն իշխանության գալու համար ուներ մեկ ու կես տարի: Այդ ընթացքում նա պետք է իրեն դրսեւորեր որպես քաղաքական լիդեր:   Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am