Akşam. ԱՄՆ-ը իր զինուժը դուրս կբերի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ը սկսել է դուրս բերել իր ուժերը Թուրքիայում և Կատարում տեղակայված ռամաբազաներից։ Ըստ իսրայելական հետախուզության հետ կապված աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստվում է Կատարում գտնվող իր զինուժը տեղափոխել Սաուդյան Արաբիա։ Իսկ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ռազմամթերքը կտեղափոխվեն Արևելյան Եվրոպա։ Որպես ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի այլընտրանք, խոսվում է, մասնավորապես, Հունաստանի հարավային Անդրավիդա ռազմաբազայի մասին։Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը: Աղբյուրի համաձայն՝ Կատարի վերաբերյալ որոշումը կայացվել է մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սելմանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Իսկ թուրքական Ինջիրլիքից դուրս գալու լուրը, թեև բազմակի անգամ հերքվել է, սակայն նույնպես ԱՄՆ-ի համար այս պահին օրակարգային խնդիր է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Թուրքիայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռներն ու ռազմատեխնիկան արդեն իսկ դուրս են բերվում այս երկրից։ «Թուրքիայից և Կատարից ամերիկյան զինուժը դուրս բերելու որոշումները փոխկապակցված են։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեծ աջակցություն էր ցույց տալիս սաուդյան առաջնորդների հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Կատարի ամիրային։ Կարճ ժամանակ առաջ Թուրքիան Կատարում մի մեծ ռազմաբազա էր հիմնել։ Սաուդյան թագաժառանգը և նրա դաշնակից ԱՄԷ-ի շեյխ Զայեդ բին Սուլթան էլ Նահյան մտերիմ ընկերներ են և Պարսից ծոցի երկրների շարքում Թրամփի առաջատար գործընկերները։ Այս երկու առաջնորդները Կատարի ամիրայի և Թուրքիայի Հանրապետության վաղեմի թշնամիներն են համարվում», - գրում է աղբյուրը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am