Վիգեն Սարգսյանը նախարար դարձավ Հայկազ Բաղմանյանի հաշվին

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Դուք կարծում էիք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը կկանգնի ինչ-որ պատասխանատվության առա՞ջ: Որեւէ մեկը մտածում էր, որ նրա անվան հետ կապվող բազմաթիվ չարաշահումներն ու հանցագործությունները կբացահայտվե՞ն... Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ: Եվ այս նշանակումով բոլոր հարցերը փակված են: Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի ամենակոռումպացված ներկայացուցչի համբավ ուներ: Օդում կախված լուրերի համաձայն՝ նա ահռելի ունեցվածքի տեր է, որին հասել է բանակը թալանելով: Օդում կախված այդ լուրերն այդպես էլ կախված կմնան, որովհետեւ Հայաստանում, ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, արդարադատությունն ընտրովի է իրականացվում եւ մեծ հաջողությամբ շրջանցում է բոլոր նրանց, ում անձամբ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտնում ուղարկել արդարադատության դուռը: Վերջին կես տարվա ընթացքում պաշտպանության նախարարության մոտ մեկ տասնյակ մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվեցին՝ մանր ու միջին ծանրության մեղադրանքներով: Սա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե քաղաքական որոշում է կայացվել զինված ուժերից կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու հարցում: «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,-ընդամենը երեք օր առաջ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը: Կարեւոր խոսք, որը արժեք կունենար միայն, եթե զուգորդվեր համապատասխան գործողություններով: Թերեւս հենց սրա համար են Պաշտպանության նախարարության պաշտոնյաները շարունակաբար ձերբակալվում եւ կալանավորվում: Թվում է, թե այդ ձերբակալություններն ու տարբեր ամբիոններից հնչած խոսքերը կհամադրվեն ու հանրությանը հավատ կներշնչեն, որ իսկապես բանակի կոռուպցիոն երեւույթները վերանալու են: Բայց երբ դրանց կողքին Հայկազ Բաղմանյանի նման ֆիգուրին ձեւական հարց անգամ չի տրվում, թե որքանով են նա ունեցվածքի եւ պաշտոնի անհամատեղելիության մասին ճիշտ օդում կախված լուրերը, ավելին, երբ նա առոք- փառոք ուղարկվում է ՀԱՊԿ բարձր պաշտոնի, նկատելի դիսբալանս է առաջանում բանակն արդիականացնելու եւ կոռուպցիայից մաքրելու մասին հայտարարությունների եւ իրականության միջեւ: ՀԱՊԿ-ն էլ, ստացվում է, հայկական բանակի վարկաբեկված եւ կոռուպցիոն հետագիծ ունեցող զինվորականներին գործի տեղավորելու լավ հնարավորություն է: Այս հատկանիշները թերեւս մեծ առավելություն են համարվում ՀԱՊԿ կենտրոնակայանում պաշտոն ստանալու ճանապարհին: Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով այդ կազմակերպության կազմում ընդգրկված երկրների արժեքային համակարգը, ժողովրդավարության, թափանցիկության, արդարադատության հետ նրանց կապը: Հիշեցնենք, Հայկազ Բաղմանյանը ՀՀ Զինված ուժերում գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով: Համենայնդեպս զանգվածային լրատվամիջոցների առաջ այդպես ներկայացրեց տեղի ունեցածը Վիգեն Սարգսյանը: «Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել, պատճառը իր աշխատանքային պարտականություններում թերանալն է»,-ասաց նա: Բաղմանյանը, որ երկար տարիների զինվորական պաշտոնյա  է, չի թերացել նախորդ  նախարարների հետ աշխատելիս, եւ թերացել է միայն Վիգեն Սարգսյանի՞ օրոք: Այդ դեպքում գուցե Վիգեն Սարգսյանը չի՞ կարողացել նրան ստիպել կատարել իր աշխատանքային պարտականությունները, այսինքն թույլ նախարար է եղել Բաղմանյանին ենթարկեցնելու համար:   Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում: 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am