Երիտասարդը սպանվել է արագ երթևեկելու պատճառով. նրան արնաքամ վիճակում է թողել անգամ ընկերը

Հայկական ժամանակը գրում է. Նախօրեին Արմավիր մարզի Արմավիր գյուղում տեղի ունեցած սպանության շարժառիթը գյուղում մեքենան արագ վարելն է եղել: Սպանությունը տեղի է ունեցել մարտի 21-ին, ժամը 21:30-ի սահմաններում. 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը վիճաբանության ընթացքում 7 դանակի հարված է հասցրել կողքի գյուղի՝ Այգեվանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պողոսյանին: Վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վաղինակ Մարտիրոսյանը դեպքից հետո դիմել էր փախուստի, իսկ հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետել Երեւան-Արմավիր ճանապարհին: Դանակը մինչ այժմ չի հայտնաբերվել: Դեպքից ժամեր անց ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացել է ոստիկանության բաժին եւ ձերբակալվել: Մեր տեղեկություններով, սպանվածը այդ օրն ընկերոջ հետ մեքենայով բարձր արագությամբ Արմավիր գյուղով ընթանալիս է եղել, ինչի մասին իմացել է Վաղինակ Մարտիրոսյանը եւ ընդհանուր ծանոթի միջոցով հանդիպում «կազմակերպել»: Վաղինակ Մարտիրոսյանի հետ 4 հոգի են եղել, սպանված Պողոսյանը եղել է ընկերոջ հետ. արագ վարելու շուրջ վիճաբանություն է ծագել, հայհոյանքներ են հնչել, ինչի ժամանակ էլ Մարտիրոսյանը 7 անգամ հարվածել է Նարեկ Պողոսյանին: Դեպքից հետո բոլորը (անգամ տուժողի ընկերը) դիմել են փախուստի՝ Նարեկ Պողոսյանին թողնելով արնաքամ՝ փողոցում ընկած: Նրան անօգնական վիճակում հայտնաբերել է այդ պահին նշված հատվածով անցնող Opel մակնիշի 31 ԼA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, որն էլ վիրավորին տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Պողոսյանը մեկ ժամ անց մահացել է:   Առավել մանրամասն՝«Հայկական ժամանակ» օրաթերթի  այսօրվա  համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am