«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած շատերի կարծիքով ՀՀ ապագա վարչապետի հարցն այլևս լուծված է, և այդ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանը, բայց գործող վարչապետի թիմակիցները կարծես դեռ հույսը չեն կորցնում, որ այդ պաշտոնը կառաջարկվի Կարեն Կարապետյանին:
«Ես չեմ ուզում գուշակություններ անել: Վարչապետի հարցը դեռ չի քննարկվել, վերջնական որոշում չկա: Իհարկե նա (Կարեն Կարապետյանը-խմբ) վարչապետի աշխատանքի գործառույթը շատ լավ իրականացնում է, իմ գնահատականն էլ բարձր է նրա կատարած աշխատանքին: Տնտեսական աճի ձեռքբերումներ կան…»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Անդրայիկ Հարությունյանը, որը համարվում է Կարեն Կարապետյանի թիմակիցներից:
Մեր հարցին, թե ապրիլից, երբ վարչապետի ուսերին արտաքին քաղաքականության մասով մեծ պատասխանատվություն է դրվում, ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել, Անդրանիկ Հարությունյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի: Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է, իսկ մնացածը՝ մեկ ամիս մնաց, համբերեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը