22-ամյա երիտասարդին սպանողը կալանավորվեց/տեսաշար,տեսանյութ/

մարտի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի որոշմամբ քննչական խմբի ղակավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիր քաղաքի դատարանի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 21-ին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, որից հետո ճիվաղը իր զոհին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի և Արմավիր-Երևան ավտոճանապարհին էլ նետել էր հանցագործության գործիք դանակը: Դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մինչև կեսգիշեր, Արմավիրի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոտիկանության գնդապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի, Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, ոստիկանության մեծ թվով ծառայողներով մոտ 30 կմ շառավիղով ման են եկել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Մեկ օր փնտրելուց հետո ոստիկանները ի վերջո կարողացել են հայտնաբերել դանակը, որի վրա առկա է եղել արնանման հետքեր և ճիվաղը խոստովանել է, որ նշված դանակով է իր սև գործն արել: Դանակը քննիչը առգրավել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին, սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, և հիվանդանոց են ժամանել քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել էր վնասվածքի 7 հետք: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում էր եղել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Սպանության կասկածանքով կալանավորված, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանն է   Ոստիկանների կողմից հայտնաբերված, հանցագործության գործիք հանդիսացող դանակն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am