Ազգային համաձայնություն. Ովքե՞ր էին ներկա Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաեւ նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:

Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի եւ տրանսպորտի եւս մեկ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:

Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի առաջին վարչապետ եւ նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը: Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից ներկա էին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանը ծննդյան տոնին ներկա չէր՝ Հայաստանից բացակայելու պատճառով, սակայն նրան ներկայացնում էր մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: «Ելք» դաշինքից ներկա էր Արտակ Զեյնալյանը: Ավելացնենք նաեւ, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am