15 հազար դրամով 2 ամիս աշխատելն առնվազն ծիծաղելի է. Կարինե Խոդիկյանը նոր հարթակ է ստեղծել. ՀԺ

Այսօր տեղի ունեցավ հայ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրիգիան եւ Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի եւ ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա ճանաչման սահմանը, պահանջը վաղուց կար»: Կարիենե Խոդիկյանն իր նորաբաց կայքի շնորհանդեսին հաշված մարդկանց էր հրավիրել՝ դրամատուրգիայի զարգացման հետ անմիջական կապ ունեցողներին: Պատվավաոր հյուրերի շարքում էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, դրամատուրգ Նորայր Ադալյանը, դրամատուրգ Սամվել Կոսյանը եւ երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը, որի հոդվածը պատվիրվել է նորաստեղծ կայքի առաջին տեսական հատվածի համար: Կարինե Խոդիկյանն ասաց, որ երիտասարդ դրամատուրգներին եւ թատերագետներին բազմիցս առաջարկել է նմանատիպ հարթակ ստեղծել, սակայն ասել են, որ իմաստ, չունի քանի որ դրամատուրգներից շատերն իրար հետ այնքան լավ հարաբերությունների մեջ չեն եւ քննարկումների նոր հարթակ ստեղծելը ավելորդ կոնֆլիկտի առիթ է հանդիսանալու: «Ինձ հետաքրքիր չէ, թե իտալացի կամ անգլիացի մեկի գործը ինչպես է բեմադրում հայ բեմադրիչը, ուստի, այս կայքի նպատակն է, որ ցանկացած հայ դրամատուրգի գործերի մասին՝ լինեն դասական, թե՝ ժամանակակից, հրապարակվելուց հետո առնվազն երեքից չորս թատերագետների կողմից կայքի պատվերով գրվեն հոդվածներ: Հոդվածագիրներից ամեն մեկն իր դիտարկումներով հանդես կգա, ապա կլինի կլոր սեղան եւ կարծիքների փոխանակում, գուցե եւ մտքերի բախում»,- ահա այսպես է Խոդիկյանը պատկերացնում կայքի հետ կապված հետագա ծրագրերը:   Մանրամասները՝ armtimes.com

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am