Մի կրակոցով՝ երկու նպատակ

ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ: Լուրն այսօր հաստատվեց պաշտոնապես: Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: ՀԱՊԿ շտաբի պետի պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Շտաբի պետի պաշտոնը ռոտացիոն է:  ՀԱՊԿ միավորված շտաբի պետի պաշտոնում թեկնածուին առաջարկում է անդամ պետություններից մեկի ղեկավարը: Թեկնածուին այդ պաշտոնում նշանակում է անդամ պետությունների ղեկավարներից բաղկացած կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդը: Այսինքն ՀԱՊԿ-ն դառնում է Հայաստանում վարկաբեկված զինվորական կադրերի հավաքատեղի: Եվ որքան էլ մեկնաբանվի, թե Բաղմանյանի նշանակումը պայմանավորված է սոսկ Յուրի Խաչատուրովի եւ վերջինիս միջեւ առկա ջերմ հարաբերություններով, այդուհանդերձ Բաղմանյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ կադրերն ինքնին խոսում են պետության վարկանիշի, հեղինակության ու համակարգային քաղաքականության մասին: Դեռեւս ամիսներ առաջ, երբ Վիգեն Սարգսյանը ստորագրեց Բաղմանյանի ազատման դիմումը,  գործընթացը փորձ արվեց ներկայացնել իբրեւ  երիտասարդ ու ինտելեկտուալ  նախարարի հզոր ռեֆորմիստական նախաձեռնություն: Հասարակությունը ծափողջուններով ընդունեց որոշումը՝ ցնծալով, որ ի վերջո, հրեշավոր համակարգը կուլ է տալիս նաև սեփական զավակներին: Քանզի բանակից Բաղմանյանի հեռացումն ինքնին դրական երևույթ էր, քանի որ այդ մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է: Բանակում ծառայած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ գեներալն իր ծառայության ողջ ընթացքում առաջնորդվել է ոչ մարդկային բնազնդերով, խոշտանգել ու ծեծել է բազմաթիվ զինվորների: Այս ամենի հետ միասին Բաղմանյանը անխնա կերպով տարիներ շարունակ թալանել է բանակը: Այսքանից հետո Հայկազ Բաղմանյանին պետք էր բանտ ուղարկեին: Բայց ի՞նչ բանտ, նրան ուղարկեցին մի քանի ամսյա հանգստի, ապա՝ նոր գործի: Հիշեցնենք, որ ՊՆ-ից Բաղմանյանի ազատումից օրեր անց մենք հոդված հրապարակեցինք, որ իրականում ոչ թե Բաղմանյանը ռեֆորմիստական  օպերացիայի զոհ է դարձել, այլ տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հետ, նրանք խորը տարաձայնությունների մասին գիտեն բոլորը ու Հակոբյանն էր, որ  հետեւողական պայքարում էր  Բաղմանյանի հեռացման համար: Բայց քանի որ Վիգեն Սարգսյանն այդ օրերին մինչեւ վերջին խազը մրոտվել էր իր տխրահռչակ նախաձեռնությունների պատճառով, նրա դեմքը փրկելու նպատակով այդ կարճատեւ հաղթանակը վերագրվեց բանակի հրամանատարին: Ով կմտածեր, որ այս ամենից հետո Սերժ Սարգսյանը Բաղմանյանին նորից պաշտոն կտար՝  հարված հասցնելով նախարար Սարգսյանին: Ի վերջո, Բաղմանյանը միակ եւ վերջին զինվորականը չէր, ով կարող էր Հայաստանը ներկայացնել ՀԱՊԿ-ում: Քանի որ փաստացի ստացվում է, որ Վիգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի ճաշակները խիստ տարբեր են, այն ինչ դուր չի գալիս առաջինին, գնահատվում է երկրորդի կողմից: Կամ գուցե Բաղմանյանի որակի զինվորականի գործուղմամբ Սարգսյանը ընդամենը ցույց է տալիս ՀԱՊԿ-ի նկատմամբ իր վերաբերմունքը, իսկ իրեն պետք է այդ նշանակումը, քանի որ շուտով գալիս է ապրելու ապրիլը: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am