Էդմոն Մարուքյանը գրոհում է

Ազգային ժողովում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է օրենքով սահմանել, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունքը վերապահվելու է ընդիդմությանը, սակայն դա ընդունելի չէ: Ըստ նրա՝ նման կարգավորումը նպատակահարմար չէ, քանի որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցի շուրջ ևս ելույթ ունեցավ: « Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործող նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը հանձնաժողովի անդամին կկաշկանդի, և նա կսկսի կատարել իր կուսակցության պատվերները: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկու ամիս առաջ հակակոռուպցիոն փաթեթ դրեց շրջանառության մեջ, որը մերժվեց: Մենք առաջարկում էինք ապակուսակցականացնել հանձնաժողովը և պնդում էինք, որ քանի որ Արտակ Շաբոյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, նա չի կարող հետապնդել այդ կուսակցության անդամներին տնտեսական մրցակցության լույսի ներքո և մրցակցությունը պաշտպանել: Հիմա Արտակ Շաբոյանը այստեղ հայտարարում է, որ անընդունելի է, որ ընդիդմությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունք ունենա: Մեր խմբակցության պատգամավոր պարոն Արամ Սարգսյանն առաջարկում է կողմ քվեարկել այս նախածգին, և մենք կարող ենք կողմ քվեարկել, սակայն նոր հանձնաժողովում, պարոն Շաբոյան, Դուք չպետք է լինեք՝ այս ամբիոնից ձեր իրականացրած պնդումների հիման վրա՝ չնայած, որ այդ պնդումներն այնքան էլ իրատեսական չեն: Խորհրդարանում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, ԲԴԽ անդամ: Այսինքն՝ ըստ ձեր պնդումների՝ այս բոլոր մարդիկ կաշականդվա՞ծ են: Սա աբսուրդ է», - ասաց Մարուքյանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am