«Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցվել է ԿԳ նախարարությունում. Անահիտ Բախշյան

Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԿԳՆ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ իր խոսքերի, արձանագրել է Կրթության և գիտության նախարարությունում «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքի շրջանցման դեպք: Հաղորդագրության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սույն հոդվածի համար առիթ հանդիսացավ «Լիցենզիայի մասին»  ՀՀ օրենքը շրջանցող մի պատմություն: 1994 թվականին հիմնված «Գորիսի  օտար լեզուների  «Կարին» ՍՊԸ»-ն  ԿԳ նախարարի 2001թ. ապրիլի 23-ի N133-Մ  հրամանով ստացել է N 076 անժամկետ լիցենզիա, որով այս ՍՊԸ-ն ճանաչվել է ուսումնական հաստատություն, և թույլատրվել է այնտեղ իրականացնել կրթություն, այսինքն՝ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները համարվել են մանկավարժներ: Սակայն «Կարին» ՍՊԸ-ի գործունեությունը լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով ԿԳ նախարարի 2009թ. մարտի 2-ի N 136-Ա/Ք հրամանով կասեցվել է, իսկ ավելի ստույգ, ըստ պետական ռեգիստրի՝ «Օտար լեզուների Կարին ՍՊԸ»-ի գործունեությունը  դադարեցված է: Օրենքի 34-րդ հոդվածի պահանջի համաձայն ոչ պետական բուհի լիցենզիայի դադարեցված լինելը նշանակում է, որ այն գոյություն չունի, հետևապես բուհի տնօրենի մանկավարժական գործունեությունն ընդհատվել է 2009թ. մարտի 2-ին: Հետևաբար 2012-ին Կարինե Մովսիսյանը հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման դիմելիս վերջին 10 տարում անհրաժեշտ 7 տարվա մանկավարժական ստաժի փոխարեն ունեցել է 6 տարի 10 ամիս և 21 օր ու իրավունք չուներ մասնակցել դպրոցի տնօրեն դառնալու համար անհրաժեշտ հավաստագրման քննությանը: Այս մասին ս.թ. փետրվարի 12-ին դիմել եմ կրթության նորաստեղծ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ պարոն Մկրտչյանին՝ առաջարկելով տեսչության կանոնադրության «Տեսչական մարմնի գործառույթները»  գլխի է. կետի համաձայն ստուգել Կարինե Մովսիսյանի  ընտրության, նշանակման  համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ս.թ. մարտի 19-ին ստացել եմ մի պատասխան, որտեղ գրված է, որ ստաժը ճիշտ է հաշվարկված, քանի որ տվյալ ՍՊԸ-ն լիցենզիան կասեցնելուց հետո շարունակել է իրականացնել լրացուցիչ կրթական ծառայություններ, որի համար լիցենզավորման պահանջ սահմանված չէ և 2012թ. մարտի 30-ից այլևս կրթական գործունեություն չի իրականացրել: ԿԳ նախարարության հարգելի իրավաբաններ, նախ իմ նամակի պատասխանի կատարողը դուք պետք է լինեիք, երկրորդ, ինձանից լավ պետք է իմանաք, որ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնողների աշխատանքային ստաժը մանկավարժական չի համարվում: Նույնիսկ երաժշտական դպրոցների  մանկավարժների  ստաժը մանկավարժական չեք համարում, այնպես որ ակնկալում եմ ս.թ. մարտի  21-ին ԿԳ նախարարին, նույն ինքը կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահին ուղղածս նամակին գրագետ իրավաբանի պատասխան: Անահիտ Բախշյան ԿԳՆ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ 23. 03.2018թ.»

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am