ԱԺ արտահերթ նիստում «Հանրաքվեի մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. ««Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքը դարձնում են պատրանքային: Ստացվում է, որ դու ունես հանրաքվե նախաձեռնելու իրավունք որպես քաղաքացի, բայց դա իրական կյանքում իրագործելը գրեթե անհնար է» :
«Ելք»-ն առաջարկել էր, որ հանրաքվե անցկացնելու համար 300 հազար ստորագրություն հավաքելու համար ողջամիտ ժամկետ սահմանվի, ինչը չի արվել: Ավելին, եթե մի օր ՀՀ քաղաքացիներին անհանգստացնի այն հարցը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է կամ ցանկություն լինեի այլ վերպատական կառույցի անդամակցելու, ժողովուրդը չի կարող որեւէ հանրաքվե նախաձեռնել այդ հարցով: Պետք է անպայման կառավարությունը առաջարկի»,-հայտարարեց Մարուքյանն ու հեգնանքով հավելեց. «Շատ բնական է, որ այս իրավունքը պատրանքային է, որովհետեւ պատրանքային խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքացիները պատրանքային նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է»:
Այս իրավունքը ոչ պատրանքային դարձնելու համար պետք է Սահմանադրությունը փոխել,նկատեց պատգամավորը:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը