Կարեն Կարապետյանը կհեռանա՞, թե «սալյուտը» կխփի ներսից

Ապրիլյան զարգացումներին ընդառաջ  ներիշխանական տիրույթում բեւեռացումն ավելի է սրվում: Ազգային ժողովում կառավարության հետ ավանդական դարձած հարցուպատասխանին հետևելիս տպավորություն ձևավորվեց, որ ՀՀԿ-ում սալյուտը խփվելու է ներսից: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  կուսակիցներին անակնկլի բերեց tert.am-ին տված հարցազրույցով, որով կասկածի տեղ չի թողնում, որ ապագա վարչապետը լինելու հենց  ինքը: Փորձագիտական շրջանակներում Սերժ Սարգսյանի շտապողականությունը մեկնաբանվեց այն համատեքստում, որ վերջինս նախապես թիմում հայտարարում է իր պլանների մասին, քանի որ ապրիլի 9-ից, երբ կլրանա Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետը, մինչեւ ապրիլի 17-ը՝ ՀՀ նոր վարչապետի ընտրությունը Հայաստանում այսպես կոչված անիշխանություն իրավիճակ է լինելու եւ երկրի թիվ մեկ պաշտոնյան համարվելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնանկության օրը մեխանիկորեն ազատվում է նաեւ կառավարությունը, ի դեմս վաչապետի , կառավարության բոլոր անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն ժամանակավոր պաշտոնակատարի դերում էլ Կարեն Կարապետյանը կարող է որոշումներ արձակել, ընդունել, պաշտոնանկության հրամաններ ստորագրել եւ այլն: Այսինքն, սա դառնալու է մի փուլ, երբ ռեալ հնարավորություն է առաջանալու երկրում հանգիստ իշխանափոխություն իրականացնելու: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի՝ հարցուպատասխանի ընթացքում թափանցիկ ակնարկերից նշմարվում է, որ դեռեւս գործող վարչապետի համար միանանակ չէ Սերժ Սարգսյանի առաջադրումը: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօր հիշեցրեց , որ Կարեն Կարապետյանը  ժամանակին ասել էր, թե պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել: «Արդեն ակնհայտ է, որ դուք առաջին փոխվարչապետ եք աշխատելու, դա կկայունացնի՞ բիզնես միջավայրը, անորոշությունը կվերանա՞»,- հետաքրքրվեց Մարուքյանը՝ հասկացնելով, որ Սերժ Սարգսյանն իրեն է վերցնում վարչապետի պաշտոնը: Սակայն Կարապետյանը շրջանցեց առաջին փոխվարչապետի վերաբերյալ հարցադրումը եւ պատասխանեց միայն տնտեսական մասով ու հիշեցրեց, որ այո, դեռեւս անցած տարեվերջին ինքը պատասխանելով հարցին, ասել է, որ պատրաստ է շարունակել վարչապետի պաշտոնում նաեւ ապրիլից հետո:  Ընդդիմադիր պատգամավորն   հավելյալ հարցապնդում արեց, սակայն ժամանակը չբավարարեց, որպեսզի ավարտեր միտքը: Լսելի դարձավ, որ նա հետաքրքրվում էր՝ իսկ ով է լինելու հաջորդ վարչապետը: «Բայց դրա քննարկումը եղե՞լ ա, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատրաստ եք, թե չէ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը: Սա առնվազն տարօրինակ է այն առումով, քանի որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ՀՀԿ-ականները բացահայտ հայտարարում են, որ, այո, հենց նա էլ լինելու է վարչապետը ու դա հասկացվում է նաեւ ՀՀԿ ղեկավարի հարցազրույցից: Ուշագրավ է, որ այս պարագայում Կարեն Կարապետյանն ասում է, թե քննարկումներ չկա, ասել է թե՝ պնդում է, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի վարչապետական հայտը իր թիմի մասով առնվազն ընդունելի չէ եւ պետք է քննարկում կազմակերպել: Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններն առերեւույթ են լավ, իսկ իրականում նրանց միջեւ հակասությունը խորանում է: Կարապետյանը մտերիմների շրջանում չի թաքցնում, որ հնարավոր է ինքը հրաժարվի անգամ առաջին փոխվարչապետի պաշտոնից եւ վերադառնա այնտեղ, որտեղից, որ եկել է: Արդյոք Սարգսյան-Կարապետյան դիմակայությունը այդպիսի վախճան կունենա, թե Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ պատրաստ է մինչեւ վերջ գնալ: Անի Սահակյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am