Իշխանությունը վստահեցնում է՝ Քոչարյանը չի ստում

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նախագծում կա պահանջ Ազգային ժողովի կողմից իրավապահ մարմիններին քննության ավարտի ժամկետներ պարտադրելու դրույթ: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը չի կարող տարածական մեկնաբանության ենթարկվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվել են այն մտքի հետ, որ այս նախագծի բովանդակությունը որևէ կերպ չի փարատում մեր մտահոգությունները»,- ասաց Կոստանյանը: Հայտարարության նախագծով «Ելք»-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին: Հիշեցնենք, երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ`դիմելով պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»: Գեւորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ 55 էջանոց փաստաթղթից, հրապարակվում է միայն առաջին եւ վերջին էջերը ու փորձ է արվում դրանք կապել իրար հետ, ինչ-որ բաներ գտնել. «ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղե՞լ է «բացարձակ անհրաժեշտ», արդյոք խախտվե՞լ են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե՞ ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ բացարձակ անհրաժեշտ: Կոստանյանը պարզաբանեց, որ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին: «Մահվան հանգամանքների հետ կապված դա ընդհանրապես կապ չունի: Ես ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ, բայց մահվան հանգամանքների հետ կապված դեռ չգիտենք»: Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, թե ընդդիմադիրները մեքենաների հետեւից դուրս են եկել, կրակել ոստիկանների ուղղությամբ, Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է երկրորդ նախագահը, գտնվել եւ գտնվում են նախաքննության տրամադրության տակ: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am