Ինչու՞ Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի. Նա երեք պատճառ ուներ

«Իրատես» թերթը գրում է. «Ներհայաստանյան զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Քաղաքական ճամբարներն զբաղված են լուրջ «ինվենտարիզացիայով»` ապրիլի իննին ընդառաջ: Ընդդիմությունում ընթանում են չերեւացող, ընդհատակյա լուրջ խմորումներ: Ազատամարտիկների մի մասը միանում է արմատական ճակատին` դեռ դիտորդի կարգավիճակով, նույնական է նաեւ «Ելքի» արմատական թեւ Նիկոլի մոտեցումը, ասել է` Ազատության հրապարակում քաղաքական ուժերը դեռ «դիտորդ» են: Նրանց բոլորին «դիտում» է նաեւ Սեյրան Օհանյանը: ՈՒ բոլորը միասին սպասում են, թե որքան ժողովուրդ կհավաքվի հրապարակում` ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչապետության, ու կախված ժողովրդի քանակից, դիտորդի կարգավիճակից հընթացս կանցնեն ժողովրդին դեպ իշխանափոխություն առաջնորդելու:

Կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ, նույն արմատականների ճամբարում մեծ չէ հավատը, որ իսկապես կունենան բողոքավոր «կրիտիկական մասսա», որպեսզի իրականացնեն իրենց «ճանապարհային քարտեզները», որոնց պակասը նույնպես չկա. մնում է` կարողանան «այդ քարտեզների» բաղադրիչները միմյանց հետ «խոսեցնել»: Նրանց բոլորի հույսը ֆորս մաժորն է ու «երբեք մի ասա` երբեք»-ը:

Ինչ վերաբերում է իշխանական եւ մերձիշխանական ճամբարներին, ասել, որ այնտեղ սպասողականության սինդրոմը Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու հնարավորության մասին բարձրաձայնումից հետո դադարեց «գործելուց», ծիծաղելի կլինի: Քանզի ՀՅԴ-ն դեռ խանդավառ ցավով ու խանդով է վերաբերվում համաձայնության կառավարության Սերժ Սարգսյանի երբեմնի բարձրաձայնման իրականացման հնարավորությանը. դաշնակցությունը ցանկանում է լինել ՀՀԿ-ի «ամենասիրելի կինը»` չնայած իր զառամյալ տարիքին, դողացող ծնոտին ու ուտելիս «դոշին» թափելու սինդրոմին` նույն «սիրեցյալի» նկատմամբ օրումեջ դրսեւորվող խանդի նոպաներին զուգահեռ ¥տե՛ս Արմեն Ռուստամյանի բարձրաձայնումները վերջին շրջանում¤: Ծեր հասակում ախորժակից ու ստամոքսից ամենեւին չբողոքող ՀՅԴ-ն սարսափ է ապրում, երբ պատկերացնում է, որ իշխանական կերակրատաշտի կողքին կարող է տեսնել նաեւ «համաձայնեցված» ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին շատ է ցանկանում «համաձայնեցվել»` մի քանի նախարարական եւ մեկ մարզպետական պորտֆելի շրջանակներում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ շարունակվում է հավերժ «դանթը», քանզի ունեն «արթուն պահակ», որն իրենց փոխարեն «վարում-ցանում» է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական անդաստաններում: ՀՀԿ-ականներին մնում է միայն մեկ բան` չխանգարել նրան, սակայն դա նույնպես անկարող են: ՈՒստի Սերժ Սարգսյանն ստիպված եղավ շտապել եւ, որպես ճկուն խաղացող, վարչապետական սպասվելիք տախտակը շարել նորովի: ա) Քանզի թիմակիցներն սկսել էին «ամբախ-զամբախ» գովերգել, ինքնամոռացության պահերին էլ «շարքայնացնել» նրան. Մեծ զատիկին ընդառաջ` Սերժ Սարգսյանը զատեց նրանց իրենից: բ) Թե՛ «քյարթուներին», թե՛ մնացածների մակարդակով ասելով` ՀՀԿ-ի ժամանակահատվածն ավարտվում է, գալիս է նոր սերնդի ժամանակը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չասաց` ինչ ֆորմատով, եւ այնուհանդերձ, ազգ-բանակ, անվտանգության դոկտրին, ԵՄ համաձայնագիր ձեռնարկների կողքին սերնդափոխության հրամայականը հաջորդ լրջագույն խնդիրը պետք է լիներ նրա համար, ինչը, ի դեպ, ուշացել էր նաեւ, քանզի սերնդափոխությունը շարունակական եւ ոչ «որոշումային» գործընթաց է, եւ ապա` երիտասարդությունն ու սերնդափոխությունը ֆիզիկական երեւույթ չեն, այլ նախ եւ առաջ` մտավոր ու հոգեւոր: Բայց լավ է ուշ, քան երբեք: գ) Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն շտապեց առաջին հերթին ոչ այնքան իր թիմի մտավոր, «ֆիզիկական» մաշվածության պատճառով, որքան գործընթացը սահուն, անկորուստ դարձնելու համար: Ձգձգվող ինտրիգն արդեն չէր աշխատում իր օգտին: Այն արդեն էներգաթափ էր եղել: Նոր էներգետիկ-մտային էլիքսիր էր պետք` «ուղեղային մորմոքն» ապահովելու, վերը նշված ճամբարներին «այդ ընդհանուր մտքի» շուրջ հավաքելու, «ընտելացնելու» համար: ՈՒ Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am