Ինչու հենց երեկ հրապարակվեցին գաղտնալսումները

Հայկական ժամանակը գրում է. «Սասնա ծռերի» դատավարության երեկվա նիստում սենսացիոն ձայնագրություններ հրապարակվեցին: Մեղադրող դատախազը ներկայացրեց  ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամների մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի գաղտնալսումների վերծանումները: Խոսակցություններից պարզ է դառնում, որ այդ ընթացքում ՊՊԾ գունդը գրաված խումբը մեկ խնդիր է ունեցել՝ տարածքից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ հավաքված ժողովրդին մոտեցնել ՊՊԾ գնդին: Երեկ հրապարակված գաղտնալսումներից պարզ է դառնում, որ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, գնդի տարածքից զանգահարել է տարբեր մարդկանց եւ ասել. «Հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե՛ք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»: Վարուժան Ավետիսյանն էլ ինչ-որ մեկի հետ խոսակցության ժամանակ է ասում. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին, թող դրան քցեն զիբիլի վեդրոն»: Իսկ Պավել Մանուկյանը ոմն Սեւակի ասում է. «Ապեր, մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում, քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»: Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում: Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ: Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը  կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն: Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ  ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը: Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս, նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները: Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է: Մյուս կողմից, սույն գաղտնալսումների հրապարակումը կարող է այլ լույսի ներքո ներկայացնել Սասնա ծռերին եւ նրանց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Նախօրեին Սեֆիլյանի եւ մյուսների խայտառակ դատավճիռներից հետո, սա հանրության աչքում այդ դատավճիռներն արդարացնելու նպատակ ունի: Այն իմաստով, թե տեսեք ովքեր են Սեֆիլյանի ցուցումներով գործող անձինք, ինչպես են վերաբերվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին կամ ինչ նպատակներ են ունեցել: Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով: Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով: Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը: Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեյին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:   Խմբագրականն ամբողջությամբ՝  «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանի արտգործնախարարը կառուցողական է գնահատել ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները Երևանում կոտրել են Արաբկիր վարչական շրջանի գլխավոր մասնագետի «Mercedes»-ի դռան ապակին Շվեյցարիայում կողմերը կշարունակեն Ուկրաինայի շուրջ բանակցությունները․ Ուիթքոֆ ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. «Ժողովուրդ» Վախի մթնոլորտում է պահում ողջ կուսակցությանը. «Իրավունք» Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը՝ տրոյական ձիու կերպարում. նա կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց. «Հրապարակ» «Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» ՔՊ-ական պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել. «Հրապարակ» Ի՞նչ ձևաչափով է մեկնարկում Եպիսկոպոսաց ժողովը. «Իրավունք» Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ» Ղալումյանների ստացած ձայներին կասկածում են․ «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են մեծ շքերթ անցկացնել. «Հրապարակ» Չի բացառվում, որ Մանկավարժական համալսարանում պաշտոնավարող անձինք հայտնվեն իրավապահների տեսադաշտում Դանակահարություն՝ Նուբարաշենում Թբիլիսին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. Միխեիլ Կավելաշվիլի Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… . Աշոտ Ղուլյան Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար․ Նուբար Աֆեյան․ «Մեդիամաքս» Գարեգին Բ-ին թույլ չեն տվել մասնակցել համաժողովին՝ պետության հետ խորացող հակամարտության ֆոնին. Religion Media Centre Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ․ գնանք Միջազգային քրեական դատարան․ Արման Թաթոյան Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը Հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ․ Հասրաթյան Բենզինի ոդիսականը. Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, ընդունում է, որ Պապոյանը հանդես է գալիս ոչ կոմպետենտ հայտարարություններով. «Փաստինֆո» Հայաստանում անտերություն է. օտարերկրյա ՀԿ-ները Հայաստանում կասկածելի գործունեություն են ծավալում Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am