Ներիշխանական փլուզման վտանգն ու Սերժ Սարգսյանի նոր կարգավիճակը. «պատրիարքի գարունը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված եւ արդեն բավական հայտնի հարցազրույցում խոսելով իր վարչապետության հնարավորության մասին եւ, այսպես ասած, ձերբազատվելով 2014-ի հայտնի խոսքի «կալանքից»՝ Սերժ Սարգսյանը մի կողմից՝ հայտարարեց, որ հավանական է իր վարչապետ լինելը, մյուս կողմից, սակայն, այդ կարգավիճակին կամա թե ակամա տվեց բավականին առանձնահատուկ եւ յուրօրինակ իմաստ կամ ֆունկցիոնալ նշանակություն: Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ կլինի մի հավելումով՝ սահմանադրական պարտականությունների կատարմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ է հատկացնելու իր փորձը երիտասարդներին փոխանցելուն, ընդ որում՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից, քանի որ մենք ունենք քաղաքական երիտասարդ լիդերների խնդիր: Այդ խնդիրը իսկապես անհերքելի է, թեեւ խնդրի առաջացման պատճառն էլ մեծ մասով գտնվում է հենց իշխող քաղաքական ուժի գործունեության, վարքագծի դաշտում: Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, այլ է՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պարագայում փաստորեն պատրաստվում է հեռու մնալ ընթացիկ կառավարումից: Դրա մեկ այլ վկայություն էր այն ելույթը, որ նա ունեցավ նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի մասնակիցների առաջ:

Սերժ Սարգսյանը վարչապետության կարգավիճակում փաստորեն կենտրոնանալու է երիտասարդ լիդերներ պատրաստելու եւ զինված ուժերի, այսպես ասած, արդիականացման-կառավարման խնդիրների վրա՝ ընթացիկ պետական կառավարման համար պատասխանատվությունը թողնելով արդեն խորհրդարանական մեծամասնությանը, փոխվարչապետերին եւ նախարարներին: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում իրեն պատկերացնում է ավելի շատ «քաղաքական պատրիարքի», քան խորհրդարանի մեծամասնությանը ենթակա եւ հաշվետու գործչի դերում:

Սրա մասին է թերեւս խոսում նաեւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը, ինչի վերաբերյալ արդեն իսկ կարծիքներ հնչել են, որ Սարգսյանը գուցե ամենեւին մտադրություն չունի մասնակցելու բոլոր նիստերին կամ մասնակցելու, այսպես ասած, ընթացիկ կառավարչի դիրքերից, եւ այս հանգամանքը պարզապես «հանվում» է եթերից: Այդպիսով, ստացվում է բավականին հետաքրքիր մի իրավիճակ, եւ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի վարչապետի պաշտոնին սկսում է հավակնել ներիշխանական բալանսի փլուզում թույլ չտալու համար, խորհրդարանական կառավարման բազմակենտրոն համակարգի ֆունկցիոնալություն ապահովելու համար: Սարգսյանը այդ բանը կարող էր անել ՀՀԿ նախագահի կարգավիճակում, դասավորությունն ու իրավիճակը դա թույլ էր տալիս, սակայն ըստ երեւույթին Սարգսյանի համար այդ երաշխիքները չեն եղել բավարար, ընդ որում՝ ավելի շատ գուցե ոչ թե ներքին, այլ արտաքին շարժառիթներից կամ պատճառներից ելնելով: Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ Սարգսյանը, չունենալով դե յուրե գերակա իշխանություն, իշխանությունը շատ արագ կկորցներ նաեւ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Դրանք գերազանցապես իներցիոն, կարծրատիպային ելակետեր ունեցող պնդումներ են, քանի որ կառավարման նոր մոդելն ու համակարգը ստեղծում են ներքաղաքական եւ ներիշխանական խաղի լիովին նոր տրամաբանություն ու հնարավորություններ, բազմազանեցնում եւ բազմաշերտ են դարձնում ներիշխանական միջավայրը եւ տարածական դարձնում իշխանություն հասկացությունը, գործնականում բարդացնում թավշյա հեղաշրջումների հնարավորությունը: Տվյալ պարագայում նրա խնդիրը համակարգը արտաքին ազդեցությունների համար պաշտպանության որոշակի հուսալիության բերելն է, եւ այդ կապակցությամբ նաեւ ծագում է հարց՝ Սերժ Սարգսյանին հիպոթետի՞կ վտանգն ու ռիսկերն են ի վերջո բերել վարչապետության մասին հայտարարելու անհրաժեշտության, թե՞ շատ կոնկրետ արտաքին ռիսկերի սպասումները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am