Սերժ Սարգսյանը միացրեց Բաղմանյանին ու Խաչատուրովին. որն է նպատակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Բաղմանյանի նշանակման մասին մամուլում հրապարակումները հաստատվեցին քիչ առաջ տարածված պաշտոնական տեղեկությամբ: Այդպիսով, Բաղմանյանը հայկական զինված ուժերի գլխավոր շտաբից ազատված եւ ՀԱՊԿ տեղափոխված երկրորդ բարձրաստիճան զինվորականն է՝ Յուրի Խաչատուրովից հետո: Խաչատուրովը, իհարկե, մինչեւ ՀԱՊԿ տեղափոխվելը հասցրեց նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդուհանդերձ, արձանագրման արժանի է, որ հայկական զինված ուժերում բավականին օդիոզ կերպար հանդիսացող երկու գեներալները, որոնք, մեղմ ասած, չունեին հանրային դրական վարկանիշ, տեղափոխվում են ՀԱՊԿ, որը եւս գրեթե ոչ մի կապ չունի Հայաստանի պետական շահերի եւ անվտանգության հետ ու, ըստ էության, Հայաստանը դրա անդամ է այն պատճառով, որ այդպես է ցանկանում Ռուսաստանը, կամ որ Ռուսաստանին դուր չի գա, եթե Հայաստանը դուրս գա այդ կառույցից: Այդ դեպքում ՀԱՊԿ-ը, այսպես ասած, ներկայություն չի ունենա Կովկասում:

Այդպիսով, ի՞նչ է հուշում հայաստանցի երկու օդիոզ գեներալների ներկայությունը ՀԱՊԿ-ում, եթե նրանցից օրինակ մեկը՝ Բաղմանյանը, իր պաշտոնից Հայաստանում հեռացվեց պաշտպանության երիտասարդ նախարար Վիգեն Սարգսյանի պահանջով, քանի որ Սարգսյանը պաշտոնական պարտականությունը կատարելու տեսանկյունից անհամատեղելի էր համարել Բաղմանյանի հետ աշխատելը, ասելով, որ նա թերացել է պարտականություններում: Ստացվում է, որ ՀԱՊԿ տուգանային հրապարա՞կ է թերացած գեներալների համար, կամ հայկական բանակում կոնֆլիկտային գեներալների համար: Յուրի Խաչատուրովն էլ բանակից, խոշոր հաշվով, հեռացվեց այն բանից հետո, երբ գրեթե գագաթնակետին էր հասել պաշտպանության նախարար Օհանյանի հետ հակադրությունը, որի դառը պտուղները գուցե, կամա թե ակամա, հայկական զինուժը ճաշակեց Ապրիլյան քառօրյա պատերազմում, բանակում զգալիորեն անպատրաստ կամ թերի վիճակի արձանագրումով, որը բարեբախտաբար չէր հասել ուղղակի ճակատագրական աստիճանի:

Այդ գեներալները գնում են տուգանային «գումարտա՞կ»՝ Հայաստանին ծառայելու, ՀԱՊԿ-ում, այսպես ասած, Հայաստանի շահի սպասարկման առումով ինչ-որ բան փոխելու, թե՞ նրանք կլինեն ընդամենը Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում, քանի որ Հայաստանի շահը պաշտպանելու դեպքում նրանք դա կանեին բանակում իրենց պաշտոնական պարտականություններն օրինակելի, արդյունավետ եւ անթերի կատարելով, եւ կարիք չէր լինի հասնել ՀԱՊԿ: Առավել եւս, որ իրատեսական եւ նույնիսկ քաղաքականապաես համարժեք չէ կարծել, թե Խաչատուրովն ու Բաղմանյանը կարող են ինչ-որ բան փոխել ՀԱՊԿ կուրսի առումով, եթե իհարկե այդպիսի կուրս ընդհանրապես գոյություն ունի, եւ այդ կառույցը պարզապես հետխորհրդային պետությունների հետ ՌԴ ռազմա-քաղաքական բրգաձեւ հարաբերությունների գործիք չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am