Facebook-ի շուրջ նոր սկանդալ է հասունանում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը:
Facebook ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցը Թրամփի քարոզարշավին օգնող իրավաբանական ընկերությանն է տրամադրել տեղեկություն իր՝ շուրջ 50 միլիոն օգտատերերի մասին: Դա բողոքի լայն ալիք է բարձրացրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ուր ընկերությունից պատասխան են պահանջում այս գործունեության համար: Գլուխ է բարձրացրել անգամ «Ջնջիր Facebook»-ը հասարակական շարժումը: Facebook-ն իր ստեղծման պահից մշտապես հադես է գալիս որպես միավորող ժողովրդավարական մի հարթակ: Միևնույն ժամանակ այստեղ է կուտակվում օգտատերերի մասին մեծ քանակության տեղեկություն, որի սխալ օգտագործման պարագայում կարող են խախտվել մարդկանց հիմնարար իրավունքները: Փորձագետները կարծում են, որ սոցցանցերն այսօր պետք է լրջորեն վերանայեն իրենց գործունեությունը: «Կարևոր է, որ Facebook-ի նման ընկերությունները մեկ քայլ հետ գնան և փորձեն հասկանալ, որ իրենց ընտրած ռազմավարությունը օգտատերերի մոտ ձեւավորում է որոշ սպասելիքներ», – ասում է Ժողովրդավարության և տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Միշել դե Մոյը: Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգն արձագանքել է քննադատությանը և կարգադրել ստուգումներ անցկացնել այն բոլոր հավելվածների վերաբերյալ, որոնք օգտագործում են Facebook-ը: Նա նաև խոստացել է ուժեղացնել օգտատերերի տեղեկության ապահովման անվտանգության միջոցները: «Facebook-ն ունի բազմաթիվ հակասություններ, որոնցից շատերը կապված են աշխարհը միավորելու Facebook-ի հիմնական գործառույթի հետ: Սակայն եթե մարդիկ դադարեն հավատալ դրան, ականատես լինելով Brexit-ին, Պուտինին, Թրամփին, և փոխեն վերաբերմունքը սոցցանցի հանդեպ, ապա կարծում եմ Facebook-ը մեծ խնդիրներ կունենա»,- նշում է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Քրիս Հուֆնագլը: Սակայն չնայած այն փաստի, որ ընկերությունը ընդունել է կատարած բացթողումները՝ Ցուկերբերգն իր հարցազրույցներում ներողամտություն չի հայցել կատարած սխալների համար: Ընկերությունը նաև հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որը գնահատվել է որպես հանրային վստահության վերականգման փորձ: «Կարծում եմ այս միջոցով ընկերությունը խնդրում է հանրությանը հավատալ իրեն, սակայն չեմ կարծում , որ նրանք վաստակել են այդ հավատը: Կարծում եմ, որ նրանց անհրաժեշտ է անցկացնել անկախ աուդիտ: Անհրաժեշտ է, որ Facebook-ի հետ կապ չունեցող անձինք այցելելն ընկերություն և այստեղ անցկացնեն ստուգումներ՝ վստահ լինելու համար, որ այն իրոք միջոցներ է ձեռնարկում՝ օգտատերերի տեղեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ընդգծում է Electronic Frontier Foundation կազմակերպության իրավաբան Քորին Մաքշեերը։ Ցուկերբերգը նաև նշել էր, որ նա վստահ է, որ ինչ-որ ուժեր կցանկանան միջամտել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին, սակայն Facebook-ի հիմնադիրը չի տրամադրել որևէ մանրամասներ: Հիշեցնենք, որ Facebook-ի օգտատերերի թիվն անցել է 2 միլիարդից:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am