Ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները.Շարմազանով

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո տպավորություն է ստեղծվել, թե արդեն պարզ է ՀՀԿ-ի վարչապետի անունը,երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց,որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում դեռ չի քննարկել: «Այսինքն, ոչ գործադիր մարմնում, խորհրդի նիստում այս խնդրին չենք անդրադարձել, իսկ առանձին-առանձին քննարկումներ, և՛ մամուլի միջոցներով, և՛ առանձին կուսակցական գործընկերներով մեր կարծիքները հայտնել ենք»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց,որ  իրենք պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները. «ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»: Հաշվի առնելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները` Շարմազանովը նշեց որ Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա: Պատասխանելով այն հարցին, թե որքանով էր նպատակահարմար ՀՀ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով հեռացված Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին նշանակել, Շարմազանովը նշեց. «Ոչ մի պետական պաշտոնյա կամ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները :Մինչ այս պահը գործող Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մենաշնորհն է՝ ում առաջադրել կամ նշանակել համապատասխան պաշտոնին», - ասաց Շարմազանովը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am