Սերժ Սարգսյանն ասաց, թե ով է Նիկոլ Փաշինյանն իրենց համար

Մինչ ընդդիմադիր Ելք-ում կոնսեսնուս չի կայանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի հարցում, իշխանության ճամբարում մտահոգությունները թաքցնել չի հաջողվում։ Երեկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հիշեց «մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողությունների» մասին՝ մտահոգություն հայտնելով, որ «այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել․․․», իսկ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իշխանության պատգամավորներն էին կազմակերպված գրոհ ձեռնարկել Ելք-ի ուղղությամբ։ Արմեն Աշոտյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընդհուպ մեղադրեց ժամանակին Հայ ազգային կոնգրեսը քայքայելու մեջ: Աշոտյանը հեգնեց ընդդիմությանը, մասնավորապես «Ելք»-ին, առաջարկելով ստվերային կառավարություն կազմել, որը հնարավորություն կտա ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել ընդդիմության աշխատանքը եւ ունենալ հնարավորություն հասարակությանը տալ այլընտրանքային օրակարգ: «Իմ գործընկերները մի քիչ քննադատեցին առաջարկությունը, որովհետեւ այն հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ փաստը, պարզապես վերցրեք այդ միջազգային փորձը, ստեղծեք խորհրդարանական համակարգին հարիր քաղաքական մշակույթ, որովհետեւ մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց առանց ձեզ լիարժեք ունենալ խորհրդարանական այդ ձեւաչափը, չենք կարող»,-ասաց նա: Աշոտյանը չցանկացավ «Ելք»-ի որակել որպես «ստահոդ ընդդիմություն»՝ նշելով. «Այսօրվա ելույթներից հետո «ստահոդ» բառը կարելի է տարածել նաեւ ընդդիմադիր որոշ խմբակցությունների վրա, բայց չեմ ուզում այդպես անել, որովհետեւ մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր ուժերով եք մտել, մի վարկաբեկեք ձեր հաջողությունները»,- բազմանշանակ ակնարկով հանդես եկավ Աշոտյանը՝ ըստ ամենայնի հակառակի մասին հայտարարությամբ: Նշենք, որ առավոտյան ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկումների ժամանակ էր Փաշինյանն օգտագործել ստահոդ պետություն արտահայտությունը: Իսկ Կարեն Ավագյանն էլ գովաբանեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ եզրափակելով կրկին Ելք-ին հարվածելով․«Այսօր պետությանը ստահոդ անվանող, բայց հավակնություններ ունեցողները իրենց հավակնություններին հասնելու լավ իմաստով իսկական հնարավորություն ունեն։ Կրկնում եմ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։ Եվ երկրի նախագահի հրավերը նաև նրանց է վերաբերում։ Սա հրաշալի ճանապարհ է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ազատել վաճառված լինելու մասին հորինված կապանքներից ու սովորել։ Միայն սովորելով կարելի է առաջ գնալ ու հավակնություններ բավարարել։ Վերջում միայն ավելացնեմ, որ ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ելք կա»։ Ինչպես նկատում եք՝ Հանրապետական պատգամավորների հայտարարությունում գրեթե թափանցիկ ակնարկ է արվում Ելք-ի՝ իշխանության ընդդիմությունը լինելու մասին։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով բնորոշենք այս դաշինքի կարգավիճակը, կարող ենք փաստել, որ Ելք-ը, եթե անգամ իշխանության «հավատարիմ շունն» է, ապա իշխանությունը ձեռքից չի գցում փայտը, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։Սրա ապացույցը ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններն են, ինչը մյուս կողմից նշանակում է նաեւ, որ չնայած այդ հանգամանքին, իշխանության ներսում մտահոգություններ կան, որ Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացին ընդառաջ հնարավոր է ֆորս-մաժոր առաջ գա, ի վերջո, ինչպես Փաշինյանն է անընդհատ կրկնում, աննախադեպ շանս է, երբ երկիրը մնում է անիշխանություն։ Խոսքը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածի մասին է, երբ Սերժ Սարգսյանի լիազորության ժամկետը կավարտվի, իսկ ապրիլի 17-ին վարչապետի ընտրության օրն է։ Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը այս մտահոգությամբ էլ փորձում է զգուշավորություն դրսեւորել, զսպել բողոքի հնարավոր օջախները, պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի անվան արծարծումը մարտիմեկյան քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի մասին արտահոսքերը, կամ Հովիկ Աբրահամյանի այցը նախագահական նստավայր, Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի հնազանդությունը։ Սերժ Սարգսյանը. անկասկած, հիմա աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի ինչ-որ պահի չհայտնվի փաստի առաջ։ Անի Սահակյան  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am