Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
Նախնական տվյալներով տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը