Բացառիկ տեսանյութ՝ Երևանում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ մարտի 21-ին, Երևանի Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ արտի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել մյուս վթարված Nissan-ի վարորդը, քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել էին բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ եղել են սթափ վիճակում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Վթարի մեղավորը եղել է Գ. Ասլանյանը, ով մեկ այլ Nissan-ի ու Toyota-ի հետ խաչմերուկում ավտոռալի էին կազմակերպել ու ինքն է եղել պատճառը, որ ստեղծելով վթարային իրավիճակ՝ էս աջաբսանդալը սարքեց։ Իսկ նրա հետ գոնկավատ անող Tօyota-ի ու Nissan-ի համարանիշները «17»-ով էին սկսվում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութ

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am