Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu): «Դողան մեդիա խմբի» վաճառքը, թերևս, թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», որը մինչ այսօր երկրում խորհրդանշում էր համեմատաբար ազատ ու անկախ մամուլը:

Ուստի շատերը Թուրքիայում «Դողան մեդիա խմբի» վաճառքը համարում են երկրում մամուլի պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանի ավարտ: Այդ մեդիա առաջատարի վրա վերահսոկղություն սահմանելու փորձերը սկսվել են դեռևս 2 տարի առաջ, երբ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի վրա գործադրված ճնշման զոհը դարձավ նաև «Դողան մեդիա խումբը», որի մեջ մտնում են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, ինչպես նաև «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: Չնայած վերջին շրջանում այս լրատվամիջոցներն արդեն ավելի զգույշ քաղաքականություն էին վարում և նույնիսկ երբեմն կառավարամետ պահվածք էին դրսևորում, այնուամենայնիվ, նրանց մեջ դեռևս կային համարձակ լրագրողներ, խմբագիրներ, հոդվածագիրներ ու հաղորդավարներ, որոնք հավատարիմ էին մնում ազատ մամուլի սկզբունքներին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Դեմիրորենը «Դողան»-ի համար վճարել է 1.2 միլիարդ դոլար:  Նշենք, որ ավելի վաղ, 2011 թվականին «Դեմիրորեն խումբը» գնել էր «Դողան խմբի» մեջ մտնող «Միլլիյեթ» և «Վաթան» թերթերը՝ վճարելով 74 միլիոն դոլար: Դեմիրորեն կազմակերպության նախագահ  Էրդողան Դեմիրորենը Թուրքիայի ամենահարուստ գործարարներից է: Նրան պատկանող կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում  հանքարդյունաբերության, էներգիտկայի և շինարարության ոլորտներում: Նախագահ Էրդողանի նկատմամբ ունեցած Դեմիրորենի հնազանդությունը հստակ երևում է մի խորհրդանշական դրվագից, որը տեղի է ունեցել  տարիներ առաջ, երբ Դեմիրորեն խմբին պատկանող «Միլլիյեթ» թերթում Էրդողանին քննադատող հոդված էր հրապարակվել:  Էրդողանը զայրացած զանգահարել էր Դեմիրորեին  ու նախատել: Արված նկատողությանն ի պատասխան՝ թուրք գործարարը սկսել էր արտասվել ու ներողություն խնդրել: Այսպիսով, վերոհիշյալ գործարքի արդյունքում Թուրքիայում ակտիվ գործող 29 թերթից 21-ը անցնում են մի կազմակերպության ձեռքը, որը իշխանության «հպատակն» է համարվում: Ստացվում է՝ երկրի մամուլի 73%-ը անցնում է իշխանության վերահսկողության տակ: Իսկ տպաքանակի տեսակետից՝ իշխանամետ քաղաքականություն վարող թերթերը կազմում են երկրի թերթերի 90%-ը:
Պետք է նկատել, որ «արտասվող գործարարի» և «Դողան մեդիա խմբի» միջև կնքված գործարքը Թուրքիայի մամուլի պատմության մեջ շրջադարձային իրողություն է, և այսուհետև վտանգի տակ է դրված Թուրքիայի քաղաքացու՝ ճշմարիտ, օբյեկտիվ ու ազատ տեղեկատվություն ստանալու և տրամադրելու իրավունքը:  Ermenihaber.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am