«Վերջ տվեք այս կապիկությանը». Ռեկտորը հրամայել է ստորագրել դասախոսների դեմ թուղթը

Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը ստորագրահավաք է սկսել իր և իր գործընկեր Հովհաննես Խորիկյանի դեմ: «Ստորագրահավաքային մարաթոն Շիրակի պետհամալսարանում. Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում: Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի դեմ:Սա արդեն ծիծաղելի չէ: Սա արդեն ողբերգություն է և զավեշտ: ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած և բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո, երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից: Ստորագրահավաք կազմակերպելով` Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում.1. ստուգել մեր «ծպտյալ» կողմնակիցներին: Այսինքն` ով չստորագրեց՝ ուրեմն Համբարյանի և Խորիկյանի կողմնակիցն է:2. մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի «ծանրակշիռ» փաթեթով հանդես գալ և ապացուցել իր հյուրերին, որ ամբողջ բուհը ուղղակի ատում է Համբարյանին և Խորիկյանին:ՇՊՀ ռեկտորի այս քայլերը ևս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են: Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է: Հետաքրքիր է, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկանց նվաստացնող և իրավունքները ոտնահարող այս ծրագրից: Ըստ տեղեկությունների` ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական և հակախորիկյանական թղթի կտորը: Ըստ մշակված ծրագրի` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, և դա կլինի այն ապացույցը, որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է: Այսինքն` Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր, որ Համբարյանը և Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները և ապօրինությունները: Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ինչ որ անում է մեծն Սահակը, լավ է անում: Ձեր գործը չէ»: Հավելեմ, որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաև ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ: Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են, որ իրենք որևէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա: Ի դեպ, Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուրահատուկ ակտիվություն են դրսևորում «Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ»-ի դեկան Թամարա Մելիքյանը (նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը), ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին, և «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը: Հ.Գ. Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը: Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը: Միջնադարյան խավարամոլությունը և ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է: Ամո՛թ է»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am