Նորից ոտնձգություն Հայաստանի տարածքների նկատմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ կրկին Հայաստանի տարածքների նկատմամբ հերթական անգամ հավակնություններ է ներկայացրել: Նա ասել է, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են», ապա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Նա նշել է նաև, թե պատմական գրքերում ասվում է, որ XIX դարի սկզբում Երևանի խանության բնակչության մեծամասնությունը, իսկ «ավելի հստակ՝ 80 տոկոսը, ադրբեջանցիներ են եղել»: «Դա պատմական իրողություն է: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն այդ մասին, և գլխավորը՝ թող իմանա Ադրբեջանի երիտասարդությունը: Իմանա, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»,-ասել է Ալիևը: Այսպես, նախընտրական փուլում Ալիևը շարունակում է նույն երգը երգել: Նա այս տարի փետրվարին Ալիևը ելույթ ունեցավ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարեց, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Ալիևի այս հայտարարությունն, իհարկե, աննկատ չմնաց, միջազգային հանրության կողմից թեթև քննադատության արժանացավ: Սակայն ակնհայտ է, որ այդ քննադատությունը բավարար չէ, պետք է լինեն խիստ հայտարարություններ: «Ինչպես և ակնկալվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքներ պահանջել»,- թվիթերյան իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ալիևի քաղաքականությունն առավել քան հստակ է. նա խաղաղ բանակցությունների միջոցով բանակցությունների չի ցանկանում մասնակցել: Նրան ձեռնտու է որևէ պատասխանատվություն չվերցնել իր վրա, չկատարել ստանձնած որևէ պարտավորություն ու համաձայնություն բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալ հասարակությանը «հայրենասիրական» ճառերով զբաղեցնելու վրա: Միաժամանակ, Ալիևի ռազմատենչ ուղերձների սլաքները միջազգային հանրության ուղղությամբ են. նա հասկացնել է տալիս միջնորդ պետություններին և միջազգային հանրությանը՝ «կամ Ղարաբաղը կօգնեք վերադարձնել, կամ պատերազմ կսկսենք»: Ի դեպ, նախօրեին Ալիևի՝ Պուտինին հղած շնորհավորական ուղերձում Ռուսաստանի միջնորդական ջանքերին անդրադարձ չկա: Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին, նշել է, որ Պուտինի «համոզիչ հաղթանակը» նրա քաղաքական բարձր հեղինակության և նրա վարած կուրսին ակտիվ աջակցության վկայություն է: «Ադրբեջանը և Ռուսաստանը կապում են բարեկամության և բարիդրացիության բազմադարյա սերտ կապերը: Ուրախալի է, որ այդ ամուր հիմքի վրա հաջողությամբ զարգանում են մեր միջպետական հարաբերությունները: Ցանկանում են հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը այդ հարաբերությունների, ադրբեջանա-ռուսական համակողմանի համագործակցության և, ընդհանուր առմամբ փոխգործակցության ընդլայնման գործում», ասված է Ալիևի շնորհավորական ուղերձում: Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն երկու ժողովուրդների և երկրների շահերին, «տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և առաջընթացի ապահովմանը»: Ադրբեջանի նախագահը իր շնորհավորական ուղերձում չի անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական ջանքերին: Սովորաբար Ռուսաստանի առանձին ջանքերը թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շեշտում էին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am