Վրաստանում ազգային փոքրամասնությունները մղվել են լուսանցք․ դիմում խորհրդարանին

Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները պահանջում են հանդիպում նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ, գրում է jnews.ge-ն: Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ակտիվության եւ ինտեգրման խնդիրների վրա աշխատող կազմակերպությունների լիդերները, տարածում են դիմում կոչ խորհրդարանի նախագահին, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության ղեկավարներին, ինչպես նաեւ վարչապետին եւ Վրաստանի նախագահին: Դիմումի հեղինակները քաղաքացիական ինտեգրման եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել սուր խնդիր առանձնացնում են ազգային փոքրամասնությունների մասնակցության հարցը որոշումների կայացման գործընթացում: Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների մասնակցության եւ ինտեգրման հարցերում աշխատող կազմակերպությունները քննադատաբար են գնահատում ընթացիկ իրավիճակը, որոշումների կայացման գործընթացում, ազգային փոքրամասնությունների ներգրավման տեսանկյունից ու իրավիճակի բարելավման նպատակով առաջիկայում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են պահանջում: Ձեզ ենք ներկայացնում դիմումը, որը ստորագրել են Զաուր Խալիլովը՝ Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամից, Ներառման եւ Զարգացման Կենտրոնից՝ Ագիտ Միրզոեւը եւ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումից՝ Առնոլդ Ստեփանյանը: «Քաղաքացիական ինտեգրման ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքները մեր երկրում պաշտպանելու նպատակով, պետական գերատեսչություններն ու հասարակական կազմակերպություններն իրականացնում են կրթական, մշակութային, իրավական աջակցության, ենթակառուցվածքների զարգացման բազմաթիվ ծրագրեր եւ այլն: Չնայած դրան, այս ոլորտում առկա դժվարությունները կրկին արդիական են, որոնց թվում լուրջ խնդիր է հանդիսանում էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը որոշումներ կայացման պրոցեսում: Էթնիկ փոքրամասնությունները հիմնականում ղեկավար մարմիններում ներկայացված են կոմպակտ բնակեցված վայրերում: Պրոբլեմային է մնում էթնիկ փոքրամասնությունների պատշաճ ու անմիջական մասնակցության հարցը կենտրոնական իշխանություններում, մայրաքաղաքի եւ նրա քաղաքապետարանների կառավարման հարցում: Հարկ է նաեւ նշել, որ ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն ոչ մի բյուջետային կազմակերպությունների կարգավորող մարմիններում (հաղորդակցման, էներգետիկայի եւ ջրամատակարարման հանձնաժողովներում) ինչպես նաեւ ներկայացված չեն Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների շրջանում: Մենք գնահատում ենք ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի կյանքում ոչ թե որպես անհատների զբաղվածության հնարավորություն, այլ կարեւորագույն հնարավորություններից մեկը նպաստելու տարբեր էթնիկ ծագման քաղաքացիների հաջող ինտեգրմանը: Մեծամասամբ էթնիկ փոքրամասնությունների մոտ պետք է ձեւավորվի այնպիսի զգացմունք, որ մարդու տարբերվող ծագումը հետ պահող գործոն չէ անհատի զարգացման եւ ինքնառեալիզացման համար, ինչի համար անհրաժեշտ է արտահայտել հաջողության կոնկրետ օրինակներ: Մեր երկրում ազգային փոքրամասնությունների կողմից որոշումների կայացման պրոցեսին մասնակցելու իրավիճակի օրինակ է մեր գործընկեր Իզաբելլա Օսիպովայի հետ կապված պատմությունը: Հինգ տարվա Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդ մտնելու մրցակցության ընթացքում, մենք՝ էթնիկ փոքրամասնություններս, աջակցեցում էինք Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը, ով բավարարում է այս պաշտոնի բոլոր պահանջներին` մարդու իրավունքների ակտիվիստ է, լրագրող, անկախ է ամեն տեսակի ազդեցությունից: Նա ընդունելի թեկնածու է բոլոր խմբերի համար ու ունի վստահություն բոլոր էթնիկ փոքրամասնությունների մոտ: Չնայած այն հանգամանքին, որ նա բոլոր չորս անգամն էլ հաջողությամբ հաղթահարել է մրցութային հանձնաժողովը, նա երբեք չի ներկայացվել որպես հոգաբարձուների խորհրդի թեկնածու, ոչ հանրային պաշտպանի, ոչ խորհրդարանական մեծամասնության կամ փոքրամասնության կողմից: Այս հանգամանքն ծնում է ազգային փոքրամասնությունների թերահավատ վերաբերմունք պետության կողմից էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ինտեգրման եւ կատարված հայտարարությունների ակտիվության նպատակով: Ներկայիս իրականությունը հաստատում է, որ որոշում կայացնողները չեն տեսնում ազգային փոքրամասնությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Հետեւաբար, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, քաղաքացիական ինտեգրման եւ որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է մի կողմից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների եւ մյուս կողմից, Վրաստանի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների միջեւ լրացուցիչ երկխոսություն: Դրանից ելնելով մենք, ազգային փոքրամասնությունների ու ինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպություններս, դիմում ենք ձեզ, ժամանակ գտնել մեզ հետ հանդիպելու», – ասվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am