Արագությունն իջեցրել են. անպատժելիության մթնոլորտ է. վթարից մահացած ՃՈ ոստիկանի քույր

Ամիսներ առաջ ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան 33-ամյա Խաչիկ Գասպարյանը որդու ծնվելուց հետո բազմաթիվ ծրագրեր էր կազմել, բայց նրան բախտ չվիճակվեց իրագործել դրանք: Մի քանի օր անց տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Խաչիկ Գասպարյանն ու մեքենայի վարորդ Արեգ Դավթյանը մահացան: Վթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում,  Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում  իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել: Ողբերգական վթարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն, ձերբակալվել, ապա կալանավորվել: Մահացած ՃՈ ոստիկան Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր: Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել: Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, այդքան էլ գոհ չէ նախաքննության ընթացքից: Քրոջ համար ծանր էր խոսել դեպքի մասին, մեր զրույցում նա հազիվ էր արցունքները զսպում: Հայկական ժամանակի հարցազրույցը Տաթեւիկ Գասպարյանի հետ. Տիկին Գասպարյաննախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատումդժգոհություններ ունե՞ք: - Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա  ալկոհոլ չի օգտագործել: Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել: Ողբերգական վթարից հետո քննարկումներ եղանոր ՃՈ ոստիկաններն են կարմիրլույսի տակով անցելինչն էլ վթարի պատճառ է դարձելՍա ինչպե՞ս կմեկնաբանեք: - Քննարկումներին տեղյակ եմ: Ես ինչքանով որ տեղյակ եմ ե՛ւ ոստիկաններին, ե՛ւ շտապօգնության աշխատակիցներին թույլատրված է փարոսիկներով անցնել կարմիր լույսի տակով: Տեսանյութը, որքան էլ ծանր էր, դիտել ենք ու նկատել, որ իրենք չափազանց դանդաղ են եղել ու նույնիսկ ցուցմունքներ են եղել այդ ամենը վկայող, ու եթե չլիներ արագությունը 170կմ/ժ, էսքան անդառնալի հետեւանք դա չէր ունենա: Այսինքն՝ դուք տեղեկություններ եք ունեցելոր Սարգիս Վարդանյանը վթարի պահին  ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել: - Այո, մենք լսել ենք, որ նրանք (Սարգիս Վարդանյանն ու նրա երկու ուղեւորները,-Տ.Խ.) եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Ըստ ձեզ՝ նախաքննական մարմինը թե՛ արագության եւ թե՛ ալկոհոլի մասով փորձում էմեղմացնե՞լ իր իրավիճակը: - Այո: Դուք գիտեք, որ ամեն օր Հայաստանում շատանում են մարդկային կորուստները, հանցագործությունները, ու սա պարզից էլ պարզ է, որ անպատժելիության հետեւանք է: Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ծափահարում են մարդասպանին, որտեղ մրցանակ են տալիս հանցագործին, որտեղ գովաբանում են թմրամոլին եւ արդարացնում են այդ հղփացած տղաների պարսավանքի արժանի արարքները, ու դա զարմանալի չէ, որ այդպես էլ լինելու է: Ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանը պարբերաբար խուսափել էքրեական պատասխանատվություններիցմշտապես ջրից չոր է դուրս եկելԻ՞նչ եքկարծումայս գործով նա քրեական պատասխանատվության կենթարկվի՞թե՞ ոչ: - Իրականում իմ ընտանիքի կորուստն անդառնալի է ու վիշտը կրկնապատկվում է, երբ տեսնում ենք երկրում անպատժելիության մթնոլորտ է: Սկզբում թեժ քննարկում են, երբ դեպքը թարմ է, կեղծ բանտարկություններ են կազմակերպում, փորձում են ստեղծել պատժելիության մթնոլորտ, բայց հետո գրվում է սառույցին: Իրականում այնպես չէ, որ այս ցավը մեզ մոտ վրեժի զգացում է առաջացրել՝ ոչ, երբ նայում ենք իրենց «սխրանքների» մասին պատմող տեսանյութերը, երբ տեսնում ենք իրենց դեմքը, արդեն պարզից էլ պարզ է, որ նրանք պատժված են, ինչ է, ծնողի համար պատիժ չէ՞, առավել եւս՝ մոր համար նման զավակներ ունենալը, կամ նույն պապիկի (խոսքը՝ Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի մասին է,-հեղ.) համար՝ նման թոռներ ունենալը: Իրենք այսպես թե այնպես՝ պատժված են, բայց այստեղ հարցը հետագա նման հանցագործությունները կանխելու մասին է: ՀՀ Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածն, ըստ իս, կարծես թե, անիմաստ է, որովհետեւ այստեղ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների մասին է խոսքը. մասնավորապես, այդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, սակայն մենք բազմիցս տեսել ենք, որ իրականում այդպես չէ, արդյո՞ք արդարացի պատիժ է նշանակվելու, ես խիստ կասկածում եմ: Կամ նույն հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Ասենք՝ այլ կերպ ինչպե՞ս կարելի է բնութագրել հանցանքի չափազանց վտանգավորության աստիճանը, չգիտեմ, կարող եք այստեղ բազմակետեր դնել: Իրենց արարքները այնքան շարունակական բնույթ են կրել, գիտեք, երբ որ սա լիներ առաջին դեպքը, ինչ-որ տեղ կմտածեինք՝ միգուցե լավ, սխալ են գործել, բայց ոչ, այդ շարունակական հանցագործությունները գնալով ավելանալու են: Իմ տունը քանդվեց, թող գոնե մյուս ընտանիքները ապահովագրված լինեն նման դեպքից: Հավատացեք, որդեկորույս ընտանիքները կշատանան, եթե քայլեր չձեռնարկվեն ու հիմքից չվերացվեն նման հանցագործների ու վտանգավոր ոճրագործների արարքները: Դուք նշեցիքոր նա արդեն պատժված էբայց, այնուամենայնիվդուք պահանջելո՞ւեքորպեսզի նա օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի: - Այո, որովհետեւ սա հանրության համար չափազանց վտանգավոր դեպք է, ու թող նշանակվի արդարացի պատիժ, հաշվի առնելով նաեւ քրեական օրենսդրությամբ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, եթե այս ամենը հաշվի առնվի, հաստատ նրան խստագույն պատիժ կտան: Իսկ Վարդանյանները դեպքից հետո այցելե՞լ են ձեզցավակցե՞լ են: - Ոչ: Սարգիս Վարդանյանը դեռ իրեն մեղավոր չի ճանաչումասել է՝ եթե մեղքնապացուցվիպատրաստ է պատասխանատվության ենթարկվելԱյսինքն՝ նա մինչ այժմհամարում էոր իր մեղավորությունը հիմնավորված չէՍա ինչպե՞ս կմեկնաբանեք: - Ցավն այն է, որ նրա նմանների համար հանցագործությունը, մարդ սպանելը եւ ընդհանրապես նման տիպի հանցանքները սովորական բան են, այո, նա այդպես էլ պետք է մտածի, մեզ համար զարմանալի էլ չի, ու ինքը թող նայի՝ զոհված տղաների մասին ինչ խոսքեր են ասում ու իրենց մասին ինչ են ասում: Մենք ինչ  հպարտություն, ինչ մարդ ենք կորցրել, իսկ իրենք ում են փորձում փրկել, դա զարմանալի չէ: Իրենց համար նորմալ բան է, իրենք չգիտեն ինչ բան է, երբ օրերը լուսանում ու մթնում են սարսափելի ցավով ու ահավոր կարոտով: Քանի՞ տարի էր Խաչիկը ծառայում համակարգումդեպքի օրը գիշերվա հերթափո՞խէր: - Համակարգում էր անցած տարվա ապրիլից: Դեպքի նախորդ օրը այնքան զրուցեցինք... ինքը իր պլաններից էր խոսում, ոնց էր երջանկանում իր բալիկով: Ասում էր, որ պետք է ծխելը լրիվ թողնի, որ պետք է առողջ լինի իր զավակի համար: Ուզում եմ, որ ոչ մի ծնող իր զավակի մահը չտեսնի, ոչ մի քույր կամ եղբայր իր հարազատի անժամանակ կորուստը չսգա: Բոլոր նորածին բալիկները թող տեսնեն, զգան իրենց ծնողի անմիջական սերը, երջանկանան նրանց գուրգուրանքով... ահավոր է, ահավոր:   Հարցազրույցըն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am