Քրդերի տարածքում Էրդողանն ուզում է փախստականների բնակեցնել, որ նրանք պակասեն. Frankfurter

Գերմանական «Frankfurter Rundschau» պարբերականում հոդված է հրապարակվել, որտեղ նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց Աֆրին, Թուրքիայի նախագահը ոտնահարեց Եվրոպայի արժեքները։ Թերթը քննադատում է մասնավորապես Եվրամությանը (ԵՄ), որ վերջինս ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկում Թուրքիայի դեմ, այլ ընդամենը կողքից հետևում է իրադարձությունների ընթացքին։ Աղբյուրին վկայակոչելով, Ermenihaber-ը գրում է, որ Աֆրին քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի դիրքերը թուրք-սիրիական սահմանին էլ ավելի են ամրապնդվել, ինչը թույլ տվեց կանխել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների միավորումը։ Նշվում է, որ այս պահին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ քուրդ զինյալներից մաքրված տարածքներում բնակեցվեն սիրիացի փախստականներ, որպեսզի վերջիններիս քանակը Թուրքիայում նվազի։ Խոսելով Աֆրինից քուրդ զինյալների հեռանալու մասին,  շեշտվում է, որ քուրդ զինյալներն էլ հասկացան, որ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ Ռուսաստանը  թույլատրեց, որ Թուրքիայի օդուժը հրթիռակոծի  քրդաբնակ Աֆրինը։  Այդ իրավիճակում ակնհայտ էր, որ քրդերը չեն կարող դիմադրել  ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի բանակին։ Պարբերականը  շեշտում է, որ Թուրքիայի դաշնակից հանդիսացող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմի մեջ կային մի շարք ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, որոնք օգտագործվում էին Թուրքիայի կողմից քրդերի դեմ մարտերում։ «Թեև քրդերը հայտարարեցին, թե իրենք հանուն խաղաղ բնակչության անվտանգության են լքում Աֆրինը, այնուամենայնիվ պարզ էր, որ նրանց դիրքերը թուլացել էին»,-գրում է պարբերականը։ Վերջինս գնահատմամբ՝ այն, որ Եվրոպան լուռ հետևում է Թուրքիայի գործողություններին Աֆրինում, դրանով եվրոպական կողմը հակասում է հենց իրեն, քանի որ եվրոպական երկրների ղեկավարությունը միշտ  հայտարարում է, թե իրենք չպետք է թույլ տան   էթնիկ զտումների իրագործումը, ինչպես դա եղավ նախկին  Հարավսլավիայում։ Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ «Frankfurter Rundschau»-ն զգուշացնում է, որ ոչ մի կերպ չի կարելի  Թուրքիայի քաղաքացիների համար իրականացնել վիզաների դյուրացում։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am