Աշխատավարձերը և թոշակները անպայման բարձրացնելու են, գուցե՝ 3301 թվականին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ: Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերեւս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, եւ, հետեւաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինեի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը: Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակման: Որովհետեւ երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռեւս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի: Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետեւյալ խոստումը. «Մենք մեր առջեւ դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, եւ արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի: Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եւ առաջին նախադասությունը որ ասում է, հետեւյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել:
«Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետեւանքները, եւ մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով: Բայց ասվածից չպետք է եզրակացնել, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չպետք է սպասել: Ընդհակառակը, Արամյանը խոստանում է, որ դա իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել եւ լինելու է: Արամյանը Կարապետյանի նման միամիտ չէ, որ ասի, թե երբ են բարձրացնելու աշխատավարձերը եւ թոշակները՝ մեկ տարի հետո՞, թե՞ եւ նույնիսկ 2040 թվականին: Բա որ մեկը 2040թ. նրան հիշեցնի իր 22 տարի առաջ տված խոստումը, ինչպես հիմա Կարապետյանին են հիշեցնում: Ու հարցնեն, թե ինչու խոստումը չի կատարել: Եվ քանի որ մեր երկրում իշխանությունը հավերժ է, նման հեռանկարը բացառված չէ: Դրա համար Արամյանը խոսում է ապագայի մասին, ասենք՝ 3301թ.-ի, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 3-րդ հազարամյակի տոնակատարությունների շրջանակներում իշխանությունը բարեգութ կգտնվի եւ 5 հազար դրամով կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը որևէ կերպ չենք կարողանում մասնակցել. Արցախի պետնախարար Ժնևում այսօր կշարունակվեն Ուկրաինայի հարցով բանակցությունները Արևագալի ժամերգությունը Միածնաէջ Մայր Տաճարում Վեհափառի հանդիսապետությամբ․ լուսանկարներ Սա ծաղր է. շարունակելու եմ պայքարը Ռուբենի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան Մեզ թալանում են, ես էդ փողը ո՞նց պիտի տայի․ Արմավիրի մարզի բնակիչը՝ «Հայաստան» դաշինքին (video) Ես Ավստրիայում եմ մեր Եպիսկոպոսների ժողովի համար․ սրանք կարևոր օրեր են մեր Եկեղեցու կյանքի համար․ Տեր Մեսրոպ Ինչպե՞ս ենք վերականգնելու Հայաստանի տնտեսությունը և ի՞նչ ենք անելու փոքր բիզնեսի համար․ Թաթոյան «Դավաճաններին դուրս ենք շպրտելու․ իշխանություն ենք լինելու»․ Արծվիկ Մինասյանն՝ Արմավիրում (video) Զելենսկին իր թիմին հանձնարարել է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ Էդ փաստաթուղթը գողացել, դրել են ջեբը, հիմա ինձ են մեղադրում. Ղուկասյանի թեժ ելույթը դատարանում (video) Այս բարձրադիր լեռները հիմա գտնվում են Ադրբեջանի տարածքում. Իշխան Սաղաթելյան (video) Հայկ Մարությանի ուժը մասնակցելու է ընտրություններին․ «Հրապարակ» 11.3 միլիոն դրամի վնաս․ «Ագարակ» մաքսակետի բաժնի պետը, տեղակալը և տեսուչը կկանգնեն դատարանի առաջ Պատերազմ, կորստի ցավ... Պատարագիչ՝ Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Սրբազան (1994թ., հունիս) (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Չենք հավատում, չեք կարող, և ասեմ, թե ինչու (video) Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Եկեղեցին հալածող իշխանությունը դիմադրության ուժեղ պատասխան կստանա․ Տեր Սերոբ քահանա Ազարյան Axios. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները «փակուղու մեջ են» Մեդինսկու դիրքորոշման պատճառով #ՈՒՂԻՂ․ «Մեծ պայթյուն՝ Հայաստանին սպառնացող վտանգից առաջ․ Ռուսաստանը բացեց փակագծեր»․ Չոբանյան (video) Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Թող Տերը զորացնի երիտասարդների հավատքը, առաջնորդի ճիշտ ճանապարհով և պահի Իր օրհնության ներքո. Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am