Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաեւ` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետեւ իրադարձությունները կարող են բերել նրան, որ «ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը: 2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ: Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության եւ ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որեւէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով: Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին: Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարում են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որոնց ընդհանուր կարգախոսն անխուսափելիորեն նրանց դաշնակիցներ է դարձնելու Ազատության հրապարակի հարթակում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը սկզբունքորեն մերժում է բռնությունը:
«Սերժ, հեռացիր» կարգախոսով Ազատության հրապարակ վերադարձը ՔՊ-ին անխուսափելիորեն տանելու է միջավայր, որտեղ եղանակ են ստեղծում «գանգ փշրողները»: Պատմության փորձը ցույց է տվել, որ ատելության միջավայրում միավորված ագրեսիվ լյումպենի համար քաղաքականություն եւ իշխանություն հասկացությունները շատ հաճախ նույնանում են, եւ նրանք պատրաստ են «փշրել» ցանկացած մարդու գանգը, եթե նույնիսկ նա ելույթ է ունենում Ազատության հրապարակում` ձեռնպահ մնալով հայհոյանքներից, բռնության կոչերից:
Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քաղաքական շարժումը դատապարտված է, եթե նա անգամ տեսականորեն չի բացառում դաշինքը «գանգ փշրողների» հետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am