Սպանություն Արմավիրի մարզում. 19-ամյա երիտասարդը դանակի 7 հարվածով սպանել է հարևան գյուղի 22-ամյա երիտասարդին

Երեկ՝ մարտի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, և հիվանդանոց են ժամանել քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Տիտալ Ջնդոյանի և Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել է վնասվածքի 7 հետք: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ամբուլատորիայի դիմաց և հանցագործությունը կատարելու կասկածանքով մարզի ոստիկանների բազմակողմանի աշխատանքի արդյունքում ստացված օպերատիվ տվյալների շնորհիվ, իսկ հետո արդեն կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ,19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը: Վերջինս քննիչ Գ. Մանուկյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը եղել է իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am