Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի՝ մոտ ժամանակներս դառնալու էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ պետություն:
«Դժբախտաբար, Վրաստանը որոշակիորեն կախված է հարևան երկրներից, քանի որ հատկապես ձմեռային ամիսներին, երբ երկրում աճում է էլեկտրաէներգիայի սպառումը, մենք ստիպված ենք այն հավելյալ ներկրել հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, սակայն իրականում մենք հնարավորություն ունենք, որ մոտ ժամանակներս Վրաստանը դառնա անկախ երկիր՝ էլեկտրաէներգիայի տեսանկյունից»,- ասել է նա։
Կալաձեն կարևորել է երկրում նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելը՝ հավելելով, որ երկրում կան որոշակի ուժեր, որոնք ընդդիմանում են դրան։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը