Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադառնում է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ  իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին: Պատճառը երեկ դատարանում հրապարկված «Սասնա ծռեր» խմբի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն էր: Մասնավորապես երեկ մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ, որտեղ Պետրոսյանն ասում է. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»: Ապա Գնելը հետաքրքրվում է. «Չի ասո՞ւմ՝  ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նշում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

«ՀԺ»-ի հետ զրուցում Օսիպյանը հերքեց Աշոտ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններն իրեն ծեծելու, չափալախելու վերաբերյալ: «Այն, որ մեջքիս հետեւից մի քանի հոգով ինքնաձիգով հարվածել են, այդպես է, այն, որ Աշոտ Պետրոսյանը պոկել է իմ ուսադիրները, նույնպես այդպես է, իսկ մնացածը իրականությանը չեն համապատասխանում: Աշոտ Պետրոսյանն է ինձ երկու օր խնդրել, որպեսզի ես վերցնեմ ուսադիրներս եւ ամրացնեմ վերնաշապիկիս: Այդ ինչպե՞ս եւ որտե՞ղից էի ես փախնելու, մի փոքր սենյակի՞ց, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով: Իսկ Աշոտ Պետրոսյանի այլ խնդրանքների եւ մնացածի մասին կասեմ դատարանում»,- եզրափակեց Երեւանի փոխոստիկանապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am