Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում. որոշ պաշտոններ կռվախնձոր են դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան: Ասում են, թե նա անգամ դեսպանատանը փակ սենյակ ունի, որտեղ իր իրերն են, եւ ոչ ոք մուտք չունի: Սակայն Նալբանդյանը նաեւ կարողանում է ճարպկորեն պահել ԱԳ նախարարի աթոռը, եւ չնայած ողջ նախարարությունը երազում է, թե երբ է նա հեռանալու, բայց կարծես մոտ ապագայում նրան չեն ազատի, ուստի տարեց դեսպանին փոխարինող են գտել։ Ըստ լուրերի՝ Ֆրանսիայում դեսպան կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հասմիկ Տոլմաջյանը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում դեսպանը Շառլ Ազնավուրն է։ Մենք տեղեկացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն այդ պաշտոնին է 2011-ից։ Նա առողջական խնդիրներ ունի եւ «թեթեւ» գործի կանցնի՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Այս պաշտոնը թափուր է Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո։

Ինչ վերաբերում է Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, ապա այն լուրջ կռվախնձոր է դարձել ԱԳՆ-ում։ Մի նշանակում եւս․ մոտ ժամանակներս Իսրայելում ՀՀ դեսպան կնշանակվի, նստավայրը՝ Երեւան, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Այդ գործը համատեղության կարգով անում էր Եգիպտոսում դեսպան Արմեն Մելքոնյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am