«Հսկայական գումարներ է վճարվում, որը կարող է փոխել ողջ խաղը». Ռուբեն Վարդանյան

Մենք յուրահատուկ ժամանակներում ենք ապրում, որտեղ լավն ու վատը շատ ավելի մոտ են, քան նախկինում: Մտածիր և կապիր (think and connect). սա է խելացի, կրթված մարդկանց նույն արժեքի շուրջ համախմբելու լավագույն ուղին: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը այսպես ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա իրեն ունկնդրելու եկած ուսանողներին ներկայացրեց իրենց ծրագրերի, կրթության, ուսուցչի դերի, Հայաստանի զարգացման և ընդհանրապես երազանքին հասնելու ճանապարհի իր պատկերացումների մասին: «Մտածիր՝ ստեղծիր (think and create). սա այն փուլն է, երբ այդ մարդկանց իրար հետ կապելուց հետո մտածում հետաքրքիր, անսովոր ու հավակնոտ որևէ նոր բան ստեղծելու մասին: Մտածիր և գործիր (think and act)՝ այստեղ ոչ միայն մտածում ես, այլև՝ գործում: Այսպիսին է, կարծում եմ, վերջին 15 տարիներին մեր ծավալած գործունեության հիմնական նկարագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպատակն է հասնել մի բանի, որը ոչ միայն կչափվի փողով, այլև երջանկություն կբերի: Ռուբեն Վարդանյանը մատնանշեց «Երջանկության մասին» Համաշխարհային Բանկի զեկույցը. «Գիտե՞ք Հայաստանը որ հորիզոնականում է՝ 129-րդ: Ինձ դա դուր չի գալիս: Ես դա չեմ ակնկալում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է մեզ համար։ Դա չի վերաբերում ՀՆԱ-ին, թե քանի անգամ ենք գնում ռեստորան կամ ինչ մեքենա ենք վարում: Դա այն մասին է, թե մենք ինչ ենք մտածում մեր մասին, որն է մեր երազանքը, ինչ ենք մտածում ապագայի մասին և արդյո՞ք իսկապես հավատում ենք, որ կարող ենք ավելի լավ բան անել հաջորդ սերնդի համար»։ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում առանձնակի կարևորեց կրթության դերը Հայաստանի զարգացման հարցում: Նա նկատեց, որ ընդհանրապես կրթությունն այսօրվա աշխարհի ամենամեծ արդյունաբերությունն է: «Սակայն, ցավոք, այն լավ չի կառավարվում: Պահանջարկը չի համապատասխանում առաջարկին: Մարդիկ շատ են հիասթափվում, քանի որ չգիտեն՝ ավարտելուց հետո ինչպես են իրենց սովորածը կիրառելու աշխատանքի մեջ»,- ասաց նա: Նրա դիտարկմամբ՝ կրթությունն այսօր փոխվում է, որովհետև մասնագիտությունը, որն ընտրում ես այսօր, կարող է հինգ կամ տասը տարի հետո՝ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում, գոյություն չունենալ: «Դա բոլորիս դրդում է սովորել ողջ կյանքի ընթացքում: Կրթությունը ֆինանսապես կայուն չէ և հաճախ կառավարվում է պետության կողմից»,- նշեց նա: Ռուբեն Վարդանյանն իր համար ցավալի իրողություն մատնանշեց՝ կրթության ոլորտում այսօր ամենամեծ ճգնաժամն այն է, որ շատ երկրներում ուսուցիչները պատշաճ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից: «Ուսուցչի կերպարի վերականգնումը մեծագույն մարտահրավեր է ցանկացած հասարակության համար: Ուսուցչի դերը կարևոր է յուրաքանչյուր երկրի հաջող ապագայի համար: Ուսուցիչներ, մենթորներ, մարդիկ, որոնք օրինակ են, և ոչ միայն կրթում են և կիսվում տեղեկատվությամբ, այլև արժեքներ են փոխանցում, ոգեշնչում են կաղապարներից դուրս մտածել, անել արտասովոր բաներ: Դա հեշտ չէ, քանի որ ոչ մեկս էլ ապահով միջավայրում չենք. բոլորս վախենում ենք ապագայից, չգիտենք՝ ինչ է լինելու վաղվա օրը»,- ասաց նա: Հայ անվանի գործարարը նաև նկատեց՝ մարդիկ իսկապես վախենում են իրենց ապագայի համար, քանի որ չեն կարող կանխատեսել, թե առաջիկա տարիների ընթացքում ինչ է լինելու, որ մասնագիտությունը կդառնա ամենագրավիչը, ինչպես կվարձատրվի ինքը: «Այսօր իրականությունների միջև տարբերություններն անկառավարելի են դարձել: 10 տարի անց կարող ենք ապրել մի աշխարհում, որտեղ հնարավոր չի լինի կեղծ լուրերը տարբերել իրականությունից: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հաջողության երբեմնի կարևոր բաղադրիչ համարվող փողը գնալով ավելի քիչ կարևորություն է ձեռք բերում. առաջնային է դառնում տաղանդավոր մարդը: Գումարը դառնում է անկարևոր, քանի տաղանդավոր մարդը, որի համար, օրինակ, ֆուտբոլային ակումբը հսկայական գումարներ է վճարում, կարող է փոխել ողջ խաղը: Ի դեպ՝ ամենուր է այդպես, ոչ միայն ֆուտբոլում»,- ասաց նա: Իր ելույթի եզրափակիչ մասում Ռուբեն Վարդանյանը ուսանողներին կոչ արեց մեծ երազանքներ ունենալ և քաջ լինել դրանք իրականացնելու ճանապարհին: «Եթե ունեք մեծ երազանք, պետք է լինեք շատ քաջ: Քանի որ երազելը ենթադրում է նաև ձախողումներին պատրաստ լինել: Եթե դուք պատրաստ եք դրան, դուք պետք է նաև պատրաստ լինեք ոչ հարմարավետ իրավիճակների: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ մարդիկ ծիծաղեն և ասեն՝ օ՜, ոչ դուք չեք կարող անել դա: Սակայն առանց դրա որևէ բանի հասնել չեք կարող: Մենք հաճախ լսում էինք, որ այն, ինչ պատրաստվում ենք անել, անհնար է: Նույնը ասում էին «Ավրորա» ծրագրի մասին՝ ինչո՞ւ է այն հարկավոր ձեր նման աղքատ երկրին: Մենք նաև շատ սխալներ ենք գործել այս 15 տարվա ընթացքում, բայց միայն սխալ գործելով կարելի է փոփոխությունների հասնել: Հուսով եմ, որ այն, ինչ սովորում եք համալսարանում, չի սահմանափակվում միայն լավ, կարևոր գիտելիք ստանալով, սովորում եք նաև լինել քաջ, գործել, վստահել, կապեր հաստատել և արարել: Ես ցանկանում եմ, որ դուք խիզախ լինեք և չվախենաք սխալներից: Մենք «իդեալական փոթորկի» իրավիճակում ենք, այնքան բաներ են փոխվում քաղաքական, սոցիալական, մարդկային արժեքների տիրույթում: Համարում եմ, որ իմ ընտանիքի հետ կարող եմ դերակատարություն ունենալ ապագան ավելի պայծառ դարձնելու հարցում: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ չնայած փոքր երկիր լինելուն և բարդ տարածաշրջանում գտնվելուն, Հայաստանը կարող է շատ ազգերի համար առաջատար մոդել լինել: Մենք կարող ենք ոչ միայն լավը լինել մեզ համար, այլև որևէ լավ բան անել աշխարհի համար: Իմ մեծ երազանքն է նպաստել, որ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով դառնա»,- ասաց նա: Պատրաստեց tert.am-ը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am