Անտաղանդ երիտասարդներ, թե՞ ժլատ ղեկավար

Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանը երեկ իր հարցազրույցով ամբողջովին ցրեց չնչին կասկածները իր վարչապետ դառնալու հնարավորության առումով՝ այդ հեռանկարը բխեցնելով երկրի անվտանգությունից, որի միակ երաշխավորը ըստ ՀՀԿ առաջնորդի կարող է դառնալ միայն ինքը: Այդուհանդերձ նա հայտարարեց, որ եթե առաջադրվի իր թեկնածությունը, ապա մի հավելումով, որ ինքը առաջ է մղելու երիտասարդ լիդերների, ընդ որում՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից: Նա հայտարարեց, որ բոլորս անելիք ունենք երիտասարդ առաջնորդների թրծման գործում՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և դիրքավորումից: Փաստացի Սերժ Սարգսյանը դրանով ակնարկեց, որ եթե լինի վարչապետ, ապա լինելու է ոչ թե ներկայիս համակարգի, օլիգարխիկ կառուցվածքի, այլ երիտասարդների վարչապետը: Ստացվում է, որ մինչ օրս Սերժ Սարգսյանը չի թրծել երիտհանրապետականներին, կամ վերջիններս այնքան կաղապարված են, որ չեն ցանկացել թրծվել, հասնելով Սերժ Սարգսյանի մակարդակի: Ու այդ պատճառով էլ ստեղծվել է իրավիճակ, որ ահռելի մեծ կուսակցության մեջ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածու չկա վարչապետի համար: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ընդունում այդ տեսակետը: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հակադարձեց.ՙՙ ՀՀԿ-ն ունեցել է փայլուն ղեկավարներ, մենք փառքով իրականացնում ենք նրանց սկսած գործը: ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներից մեկն է: Անփոխարինելի երբ ասում ենք, նկատի չունենք, որ այս կամ այն գործիչը չլինի, աշխարհը շուռ կգա, մենք նկատի ունենք, որ տվյալ պարագայում, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի, նրանից առավել արդյունավետ կառավարող չկա՚ ՚: Իսկ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ըստ Շարմազանովի լինելու է բացառապես պետության շահից ելնելով «Իմ անձնական կարծիքը ես ասել եմ, և այո, ես ու շատ գործիչներ գտնում ենք, որ պետք է առաջնորդվենք պետական շահով»,-նշեց նա: Հարցին, թե պետության շահը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Շարմազանովն արձագանքեց. «ՀՀ քաղաքական գործիչներից ու ՀՀԿ գործիչների թվում ավելի պատրաստված, իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներն ավելի ճկուն դիմակայող գործիչ քան Սերժ Սարգսյանն է, չունենք»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի կարծում, թե այդպիսով Սերժ Սարգսյանը «դրժելու» է 2014 թվականին տված խոստումը, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին: «Հանրապետության նախագահն իր խոսքում հստակ ասել է, այդ մասին ես եւս առիթ ունեցել եմ արտահայտվելու`անհրաժեշտ է մեջբերումներ կատարելիս, մեջբերումները կատարել բարեխղճորեն, ամբողջությամբ ներկայացնել խոսքը, որպեսզի ենթատեքստը ճիշտ փոխանցվի: Այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցությամբ, որ խոսքը հավակնությունների մասին է եւ նախագահը երեկ եւս վերահաստատել է`ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Պատգամավորը հիշեցնում է` խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը իշխող ՀՀԿ-ինն է: Ասում է` քննարկումները շարունակվում են, յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. շատերը գտնում են, որ նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ստացվում է, որ ՀՀԿ-ում չեն հարգում անձի կարծիքը եւ առաջնորդվում ոհմակային սկզբունքների ծիրում, այն ինչ ուզում են, շատերը, պետք է ցանկալի լինի նաեւ բոլորի համար: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am