Ո՞վ ազատեց Էրդողանի ձեռքերը. Քրդերը մղձավանջ են խոստանում

0Աֆրինում ծածանվում են Թուրքիայի և Սիրիական ազատագրական բանակի դրոշները, պարծենում է Էրդողանը Երեկ միջազգային մամուլը հաղորդեց ուշագրավ մի իրադարձության մասին: Թուրքիայի զինուժը `սիրիացի դաշնակիցների հետ մտել է Սիրիայի հյուսիսային Աֆրին` վերահսկողության տակ առնելով քաղաքի կենտրոնը: Այս մասին անձամբ հայտնեց Էրդողանը: Հաղորդվում է, թե տեղի քրդական խմբավորումները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքի որոշ թաղամասերում մարտերը շարունակվում են: «Աֆրին քաղաքը մեր վերահսկողության տակ է այս առավոտից», հայտարարեց Էրդողանը` մասնակցելով Գալիպոլիի ճակատամարտի 103 ամյակին նվիրված միջոցառումներին: Աֆրինի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, թուրքական զինուժը հողին է հավասարեցրել քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանը, ինչն ըստ հաղորդագրության, ոտնահարում է քրդերի պատմությունն ու մշակույթը: Թուրքական մամուլը նշում էր, թե մարտի 18-ին, ժամը 8:30-ի դրությամբ, թուրքական բանակը և սիրիական ընդդիմության ջոկատները Աֆրինը «մաքրել են ահաբեկիչներից»: «Աֆրին քաղաքի վրա արդեն ծածանվում է ոչ թե ահաբեկիչների պատառոտված և կեղտոտ խորհրդանշանը, այլ կայունություն և անվտանգություն խորհրդանշող դրոշներ: Այժմ Աֆրինում ծածանվում են Թուրքիայի և Սիրիական ազատագրական բանակի դրոշները», ասել է Էրդողանը: Նա խոստացել է, որ Անկարան ամեն հնարավորը կանի՝ վերացնելու համար Սիրիայի հյուսիս-արևմուտքում ահաբեկիչների գործողությունների հետևանքները և կվերականգնի տարածաշրջանի ենթակառուցվածքները: «Մենք միջոցներ կձեռնարկենք սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի`արևմուտքից և արևելքից կռվող մասերը միացել են հյուսիսին: Ըստ Anadolu գործակալության՝ թուրքական զինվորականները և սիրիական ընդդիմադիր ջոկատներն «ահաբեկիչներից ազատել են» ավելի քան 12 գյուղեր, շրջափակելով Մաբատլի շրջկենտրոնի ճանապարհը և Աֆրին քաղաք: Ընդհանուր առմամբ, «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի մեկնարկից ի վեր, վերահսկողություն է հաստատվել Սիրիայի 229 գյուղերի և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող 44 ռազմավարական նշանակության օբյեկտի նկատմամբ: Պաշտոնական Անկարան ահաբեկիչներ է որակում իր սահմանին արմատացած քրդական խմբավորումներին, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ոչ միայն չի կիսում այդ դիրքորոշումը, այլև համագործակցում է քրդերի հետ` ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սակայն արդյունքում, ինչպես երևում է, «Իսլամական պետությանը» արդեն որևէ մեկը չի հիշում, պայքարը տեղափոխվեց ընդդեմ քրդերի: Ու ուշագրավն այն է, որ Թուրքիայի ձեռքերն ազատված էին վերջին գործողություններում, և հիմա դժվար է կանխատեսել, թե ե՞րբ Թուրքիան դուրս կգա այն տարածքներից, որոնց նկատմամբ հիմա վերահսկողություն ունի, կամ ավելին՝ արդյո՞ք դուրս կգա երբևէ... Հաշվի առնելով Թուրքիայի ձգտումները՝ տարածաշրջանային խաղացող դառնալ՝ հազիվ թե դա տեղի ունենա: Քրդերը խոստացել են մղձավանջ դառնալ թուրքերի համար Այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին, Սիրիայի պատերազմում նոր փուլ կսկսվի, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով քրդական կողմի ներկայացուցչին։ Աֆրինցի պաշտոնյա Օթման Շեյխ Իսայի խոսքերով՝ քաղաքի վրա գրոհը նպատակ ունի մաքրել այն քրդական բնակչությունից։ Նրա խոսքերով՝ զորքը մտցնելուց հետո, ուղիղ առճակատումը կվերաճի պարտիզանական պատերազմի։ «Մեր զորքերը նրանց համար իսկական մղձավանջ կդառնան»,– խոստացել է նա։ Քուրդ պաշտոնյաների և զինվորականների խոսքերով՝ Աֆրինում դեռևս կա դիմադրության մի քանի օջախ։ Միաժամանակ, Սիրիայի Աֆրին քաղաքի ինքնակառավարման մարմինները կոչ են արել միջազգային հանրությանը ստիպել Թուրքիային դադարեցնել քաղաքի գնդակոծումը։ Հիշեցնենք, հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարեց սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Դամասկոսը վճռականորեն դատապարտել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Բացի այդ, Աֆրինի իշխանությունները կոչ էին արել միջազգային հանրությանը միջամտել Հալեպից հյուսիս-արևելք՝ Շահբա նահանգում փախստականների շուրջ ստեղծված իրավիճակին և «արձագանքել մարդկային խղճի կոչերին՝ օգնել և փրկել տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիական անձանց կյանքեր»։ Թուրքական ռեժիմի զինվորականներն ու նրանց վարձկանները ներխուժել են Աֆրին քաղաք և տարբեր հանցագործություններ կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ՝ ավերելով բնակելի տները, հաղորդում է սիրիական պետական Սանա տեղեկատվական գործակալությունը։ Քաղաք ներխուժելու նախօրեին Թուրքիայի հրետանին և ավիացիան հրետանակոծել էին քաղաքը, հայտնի է զոհերի մասին։ Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Աֆրինի քրդերին, ասվում է Քուրդիստանի համայնքների միության տարածած հայտարարության մեջ։ «Աֆրինի բնակիչներն ու մարտիկները հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը։ Ազատության մարտիկները մեծ քաջություն են ցուցաբերել երկու ամիս տևած մարտի ընթացքում։ Դիմակայությունը շարունակվելու է: Այն ամենը, ինչ պետք է արվի ազատության համար, պետք է արվի հիմա։ Ուստի դիմակայության համար յուրաքանչյուրի վրա նոր պարտականություններ են դրվել»,-նշված է հայտարարության մեջ։ Բացի այդ, Աֆրինի վարչակազմի ներկայացուցիչ Օթման Շեյխ Իսան հայտարարել է, որ Թուրքիայի հետ պատերազմը պարտիզանական պայքարի նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին։ Նրա խոսքով, թուրքերի հարձակումը նպատակաուղղված է քաղաքը քրդերից ոչնչացնելուն։ Մոսկվան ԱՄՆ-ի փորձերը սխալ է համարում Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարի միջոցով Սիրիայում քրդերի խնդիրը լուծելու ԱՄՆ փորձերը սխալ է համարում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Պրոքսի պատերազմ է այն, թե ոչ, բայց այն, որ ամերիկացիները հենվում են քրդերի վրա հակաահաբեկչական պայքարում, ներխուժել են քրդերի խնդրի քաղաքական չափման ասպարեզ, որը վաղուց դուրս է եկել Սիրիայի տարածքից, բացարձակ քաղաքական սխալ և քաղաքական կեղծիք է»,-ասել է նա։ Սիրիայում գործում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները, նկատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ցամաքում են» Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այսպիսով, սա ոչ այնքան «միջնորդավորված պատերազմ» է, որքան պատերազմին ուղղակի ներգրավվածություն», - ասել է ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի տարածքում զինված ուժերի անօրինական ներկայությունը: «Ամերիկյան կոալիցիան, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից, անօրինական է, բայց մենք իրատես ենք և հասկանում ենք, որ մենք նրանց հետ չպետք է պատերազմենք», - շարունակել է նա: «Հետևաբար, մենք համակարգում ենք գործողությունները, գոնե անսպասելի բախումները կանխարգելելու համար: Չեմ կարծում, որ մենք նույնիսկ պետք է խոսենք Սիրիայի հնարավոր բաժանման մասին, բայց պետք է պահանջել, որպեսզի այդ ծրագրերը անմիջապես դադարեցվեն. դա մեր պարտքն է», - ընդգծել է նա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am